Հայ ազատ ոճային ըմբիշը կպայքարի 3-րդ տեղի համար
СПОРТՍերբիայի Զրենյանին քաղաքում ապրիլի 15-ից մեկնարկած Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչն ազատ ոճի 74 կգ քաշային կարգում Սուրեն Խաչատրյանն էր: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ըմբիշը հաջող մրցելույթների հաշվին դուրս էր եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ ցավալի պարտություն է կրել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրայիր Հասանովից:
Խաչատրյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ հաղթել էր իտալացի Կարմելո Լումիային, ապա քառորդ եզրափակչում առավելության էր հասել Ավստրիան ներկայացնող Ամիրխան Վիսալիմովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանի մրցակիցը կլինի Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուրկան:
Սերբիայում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները: Այսպիսով՝ անկախ 3-րդ տեղի համար մղվող մենամարտի արդյունքից արդյունքից օլիմպիական նոր ուղեգրի նվաճումը չստացվեց:
Ավելի վաղ 86 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը ցավալիորեն չի հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը՝ պարտվելով Լեհաստանի ներկայացուցիչ Ռադոսլավ Մարցինկիևիցին և դուրս մնալով հետագա պայքարից: