Թուրքիայում Հայաստանի համար նվաճվել է օլիմպիական նոր ուղեգիր
СПОРТԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է 3-րդ տեղի համար պայքարում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ավագյանը պարտության է մատնել ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի՝ բռնցքամարտում ապահովելով Հայաստանի հավաքականի 3-րդ օլիմպիական ուղեգիրը:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ապրիլի 16-ին Սամսունի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարի շրջանակում ռինգ դուրս կգան նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



