Եվրախորհրդարանի համար աշխատող վարորդների մոտ ԻՊ-ի քարոզչությամբ սկավառակներ են հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕՄասնավոր ընկերության երկու վարորդի մոտ, որոնք Եվրախորհրդարանին էին սպասարկում, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչական նյութերով կոմպակտ սկավառակներ են հայտնաբերվել, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Spiegel-ին:
Պարբերականի մի քանի անանուն աղբյուրի տվյալներով, երկու վարորդն էլ հեռացվել են աշխատանքից եւ ներկայումս Բելգիայի ոստիկանությունը նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացնում:
Վարորդներից մեկն աշխատել է Բրյուսելում, մյուսը` Ստրասբուրգում: Եվրախորհրդարանում անվտանգության նկատառումներից ելնելով` հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը, նշում է Gazeta-ն:
Եվրախորհրդարանը որոշել է այլեւս մասնավոր ընկերությունների աշխատակիցների աշխատանքի չվերցնել, այլ միայն նրանց, որոնք աշխատանքի են ընդունվել օրենսդրական իշխանության միջոցով: Այդ պատճառով ծախսերի արժեքը ավելացելլ է 3,7 մլն եվրոյով:



