Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Աբգարյանը 2-րդ տեղը գրավեցին Սամսունի մրցաշարում
СПОРТԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում ապրիլի 16-ին եզրափակիչ մենամարտերի առաջին օրն էր:
Մրցաշարի խաղային 7-րդ օրը ռինգ դուրս եկան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Երկու բռնցքամարտիկների մրցակիցներն էլ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ էին:
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները, ովքեր արդեն իսկ եզրափակիչ դուրս գալով նվաճել էին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար օլիմպիական ուղեգրեր, ցավալիորեն տանուլ տվեցին եզրափակիչում: Հովհաննիսյանը պարտվեց Գալալ Յաֆեյիին, իսկ Աբգարյանը՝ Մուհամադ Ալիին՝ մրցաշարում երկրորդը տեղը գրավելով:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակիչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնպես որ այս պարտությունները որևէ նշանակություն չունեն. Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար օլիմպիական ուղեգրերն արդեն ապահովված են:
Ապրիլի 16-ին 64 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար սպասվող մենամարտը Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովի և Թուրքիայի ներկայացուցիչ Բութհուան Գոցկեկի միջև տեղի կունենա ապրիլի 17-ի երեկոյան: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Բաչկովը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար կնվաճի օլիմպիական 5-րդ ուղեգիրը: