Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
ОБЩЕСТВОԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր' հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ' գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



