«Ռեալ»-ը կշարունակի բանակցել Ռամոսին թիմի կազմում պահելու համար
СПОРТՄադրիդի «Ռեալ»-ը Սերխիո Ռամոսի հետ բանակցությունները կշարունակի Audi Cup-ի ավարտից հետո: Այս մասին գրում է AS-ն:
Մադրիդյան ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ցանկություն ունի շարունակելու բանակցությունները Ռամոսի հետ: Կողմերը կրկին կնստեն բանակցությունների սեղանին ամառային շրջագայության ավարտից' Audi cup-ից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թեպետ Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



