Հայ մարմնամարզիկը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Ռիոյում
СПОРТԲրազիլիայի Ռիո դե Ժաներյո քաղաքում կայացել է օգոստոսին մեկնարկող Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության փորձանական մրցումը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի ներկայացուցիչ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին հաջողվել է բավարար արդյունքի հասնել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:
Շոտլանդիայում կայացած աշխարհի առաջնությունում ցուցաբերած արդյունքի շնորհիվ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու իրավունք ստացած Դավթյանը մարզչի՝ Հակոբ Սերբոյանի հետ արդեն քանի օր է Բրազիլիայում էր, որտեղ պատրաստվում էր փորձնական՝ «Test Event» անունը ստացած մրցմանը: Հայաստանի մարմանամրզության հավաքականի անդամը, մրցման ժամանակ հավաքելով 86 միավոր, հաստատել է աշխարհի առաջնության շնորհիվ ձեռք բերած նախնական Օլիմպիական ուղեգիրը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականից օլիմպիական խաղերի ուղեգիր ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Ապրիլի 17-ին «Test Event»-ի շրջանակում ելույթ է ունենալու նաև Հայաստանի ներկայացուցիչ Հուռի Գեբեշյանը: Նա ևս Օլիմպիական ուղեգիր նվաճելու շանսեր ունի: