Քրուզը կրճատել է իր Թրամփի միջեւ եղած տարբերությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը հաղթել է փրայմերիզը Վայոմինգում եւ կրճատել իր եւ իր հիմնական մրցակից միլիարդատեր Դոնալդ Թրամփի միջեւ եղած տարբերությունը, հաղորդում է Reuters-ը։
Վայոմինգ նահանգում ներկուսակցական հանդիպման ժամանակ, որը կայացել է ապրիլի 16-ին, Քրուզը ստացել է 14 պատվիրակների աջակցությունը։ Մինչ այդ բաշխվել էր եւս 12 ձայներ, որոնցից 10-ը աջակցել էին Քրուզին, մեկը՝ Թրամփին, եւս մեկը չեզոքություն էր պահպանել։
Ընդհանուր առմամբ, Վայոմինգը 29 պատվիրակ է ուղարկելու Հանրապետականների համագումարին, որը տեղի կունենա հուլիսի 18-21-ին Քլիվլենդում, նշում է CNN-ը։
Նշենք, որ Քրուզը Թրամփին հաղթել է նաեւ Քոլորադոյում, որտեղ նրան աջակցել է 34 պատվիրակ։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



