8 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայից ինքնաթիռ է ժամանել Թեհրան
ОБЩЕСТВОՖրանսիայի Air France ընկերությունը կատարել է գրեթե10 տարվա ընթացքում առաջին մարդատար չվերթը Թեհրան: Դա հնարավոր Է դարձել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրանի եւ Ֆրանսիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել Էր 2008 թվականին՝ Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների սահմանումից հետո:
Ութ տարի անց առաջին չվերթով Թեհրան են մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ալեն Վիդալին եւ 15 ֆրանսիացի գործարարներ:
Ավիահաղորդակցության վերականգնումն ավելի վաղ վեճեր Է հարուցել Ֆրանսիայում, քանի որ Air France-ն ինքնաթիռների ուղեկցորդուհիներին հորդորել Է Իրանում գլխաշորվ ծածկել մազերն ու գլուխը՝ տեղական օրենքներին համապատասխան:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



