Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Արամ Դանիելյանը
ПОЛИТИКАՀրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թեկնածուն ստացել է 12 հազար 510 քվե, նրա մրցակիցներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ 10 հազար 264, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միսակյանը` 1237 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:
Ընտրողների ընդհանուր թիվը քվերակության օրը կազմել է 44 հազար 338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 24 հազար 827 է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



