Brent նավթի գինը Դոհայի գագաթնաժողովից հետո ընկել է 7 տոկոսով
ЭКОНОМИКАBrent նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում հանգստյան օրերի ընդմիջումից հետո կայացած սակարկություններում ընկել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 40,22 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:
Գնի անկումը պայմանավորված է այն բանով, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը կողմերը չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը սպասվում է հունիսին:
Այսպիսով, հանդիպման կազմակերպման՝ գրեթե երկու ամիս տեւած ջանքերն ավարտվեցին անարդյունք: Ի դեպ, փորձագետներից քչերն էին հաջողություն ակնկալում՝ կանխատեսելով, որ նավթի գները կընկնեն ցանկացած արդյունքի դեպքում, քանի որ շուկան արդեն արձագանքել էր բանակցություններից բոլոր սպասումներին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



