Հնդկաստանում զառիթափից ընկել է օպերային թատերախմբի ավտոբուսը, զոհվել է 25 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի արեւելքում առնվազն 25 մարդ Է զոհվել օպերային թատերախմբի կազմից՝ նրանց տեղափոխող ավտոբուսի՝ զառիթափից ընկնելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 17-ի երեկոյան Ութար Փրադեշի նահանգի Դեոգարհի շրջանում: Ավտոբուսն ընկել Է շուրջ 76 մետր բարձրությունից: Նշվում Է, որ զոհվածների մեջ կան կանայք եւ երեխաներ: Նաեւ միջադեպի հետեւանքով տուժել Է առնվազն 11 մարդ, հաղորդել Է գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալները: Ընդամենն ավտոբուսում եղել Է շուրջ 40 ուղեւոր:
«Առայժմ հայտնաբերվել են 25 մարդու մարմիններ, 11 տուժածների օրհասական վիճակում պատահարի վայրից տարել են (հիվանդանոցներ)»,- մամուլին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Սառա Շարման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



