Հանրապետականները պարտվել են միայն մեկ համայնքում
ПОЛИТИКАԵրեկ հանրապետության 33 համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքներով՝ 28 համայնքում վերընտրվել են հանրապետական գյուղապետեր ու քաղաքապետեր:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հետաքրքիր արդյունք է գրանցվել Սպիտակ քաղաքում: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը ջախջախիչ պարտության է մատնել Լոռու փոխմարզպետ, նույնպես ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանին: Նրանք ստացել են համապատասխանաբար 4463 եւ 2933 քվե:
Հետաքրքիր հանգուցալուծում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Այստեղ գործող հանրապետական գյուղապետ Ջիվան Քամալյանը ավելի քան 100 քվեով պարտվել է իր միակ մրցակից, դաշնակցական Հայկ Սարգսյանին:
Գագիկ Աղբալյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



