Մոլորակի ամենացանկալի 5 տղամարդիկ (լուսանկարներ)
ЛАЙФՄոլորակի ամենացանկալի և սեքսուալ տղամարդիկ մեծամասամբ դերասաններ են, երգիչներ և մարզիկներ: Նրանք միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են: Love Radio-ն կազմել է մոլորակի ամենացանկալի 5 տղամարդկանց ցանկը: Եվ այսպես.
Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում հայտնվել է կապուտաչյա, հմայիչ, «Վամպիրի օրագիր» սերիալի աստղ Յան Սոմերհալդերը: Այս դերասանը խելքահան է անում միլիոնավոր աղջիկների իր խորաթափանց հայացքի և հմայիչ ժպիտի շնորհիվ:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է երգիչ, դերասան և պարող Ջասթին Թիմբերլեյքը: Նա գեղեցիկ սեռի սիրտը սկսել է գրավել դեռ այն ժամանակ, երբ երգում էր NSync խմբում: Տարիների ընթացքում Ջասթինը փոխվեց, սակայն հումորի զգացումը, գեղեցիկ մազերը և ճկունությունը չանհետացան:

Չնայած իր տարիքին` Ջոնի Դեպը նախկինի պես կանանց և աղջիկների մոտ մեծ սեր է վայելում: Հմայիչ արտաքինը, գերազանց դերասանական խաղը, վառ կերպարները և անմոռանալի ժպիտը աստղին թույլ են տալիս նույնիսկ այսօր ամենասեքսուալ տաղամարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցնել առաջատար հորիզոնականները:

Յուրահատուկ ճաշակով օժտված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմնը շարունակում է գրավել կանանց սրտերը: Հաճախ միայն նրա և նրա տարատեսական սանրվածքի համար իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասը սկսում է ֆուտբոլ դիտել: Չնայած Բեքհեմը ավարտեց իր սպորտային կարիերան և երջանիկ ընտանիք ունի` նա մնում է շատերի երազանքը:

Շիկահեր և կապուտաչյա Բրեդ Փիթը միշտ եղել է գեղեցիկ սեռի ուշադրության կենտրոնում: Նրա դերասանական խաղը, հիշարժան դերերը, վառ կերպարանափոխումները և հմայիչ արտաքինը իրեն դարձրել են միլիոնավորների կուռքը: Այժմ, երբ Փիթը նաև ընտանիքի լավ ամուսին է ու հայր, շատ ու շատ աղջիկներ են երազում նման հոգատար և տաղանդավոր զուգընկեր ունենալու մասին:




