Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վեր են հանվել Հայոց ցեղասպանության պատմաիրավական հիմքերն ու հայկական կողմի գործելու հնարավորությունները

ОБЩЕСТВО

Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում, այն է` հողային և նյութական հատուցում: Սա է դրված հայ ժողովրդի կողմից բարձրացվող պահանջատիրության խնդրի հիմքում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱպատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Ժամանակին մենք գտնվում էինք մի վիճակում, երբ առավելապես խոսում էինք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Բարեբախտաբար, վերջին տասնամյակի ընթացքում մենք կարողացանք մեր մոտեցումներն արմատապես փոխել: Մեր խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէ, Հայոց ցեղասպանոթյան փաստն հստակ է ու հայտնի ամբողջ աշխարհին: Ուրախալի է, որ այժմ մենք մեր պայքարն ամբողջապես պատկերացնում ենք պահանջատիրության տեսանկյունից: Պահանջատիրություն ասելով` հասկանում ենք Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման անհրաժեշտություն, եթե բաց տեքստով ասենք, ապա նկատի ունենք հողային և նյութական հատուցման խնդիր: Մեր աշխատությունները կառուցել ենք այդ ոգով: Ուսումնասիրություններում կանգ ենք առել այնպիսի մի հանգամանքի վրա, որը հայրենազրկումն է»,-ասաց Աշոտ Մելքոնյանը` ներկայացնելով «Ցեղասպանություն և հայրենազրկում» գիրքը: Ըստ ինստիտուտի տնօրենի` պարտավոր ենք ցույց տալ, որ հայերի հետ ոչ միայն տեղի է ունեցել ցեղասպանություն, այսինքն` էթնիկ հողի վրա սպանություն, այլև հայրենազրկում, որը ցեղասպանության հետ մեկտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նա ընդգծեց, որ ազգին ֆիզիկապես բնաջնջելուց բացի, երբ նրան զրկում ես հայրենիքից, ապա ցեղասպանության գործընթացը շարունակվում է, որովհետև անհայրենիք ժողովուդն ի վերջո դատապարտված է ամբողջովին բնաջնջման:

Ի հավելումն Աշոտ Մելքոնյանի ներկակացրած դրույթների՝ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնիվարիչ Արմեն Մարուքյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքներ ասվածը բաժանվում է հինգ հիմնական խմբի` հայրենազրկում, մշակութային ժառանգության հսկայական կորուստ, մարդկային կորուստներ, հոգեբանական հետևանքներ:

«Մեր աշխատանքների մեջ անդրադարձ է կատարվել այդ խնդիրներին, վեր են հանվել  պատմաիրավական հիմքերն ու հայկական կողմի գործելու հնարավորությունները:  Ներկայացվել են այն փաստական հանգամանքերը, միջազգային իրավունքի այն նորմերը, որոնց համադրությամբ պետք է փորձենք քայլեր կատարել: Մասնավորապես, ՀՀ նախագահի դրամաշնորհով հրատարակվել է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիրքը: Այստեղ մատնանշում ենք, թե ապագայում ներկայացվող հայտում ինչ փաստարկներ, ինչ իրավական նորմեր պÕ �տք է լինեն, և ինչպիսի նախադեպեր կան, այդ թվում ՄԱԿ-ի միջազգային դատարանում տեղի ունեցած գործերի հետ կապված»,-ասաց Արմեն Մարուքյանը:

Նրա խոսքով, պարզ է, որ միջազգային դատարանները լիակատար օբյեկտիվ չեն, հաճախ քաղաքական պատվեր է կատարվում, ինչպես օրինակ, վերջին ամենահայտնի դեպքի` Փերինչեքի տխրահռչակ գործի ժամանակ, երբ երկակի լղոզված ձևակերպումներով վճիռ կայացվեց:

«Դրա համար կատարեցինք աշխատանք, ուսումնասիրեցինք քաղաքական այն ֆոնի նախապատրաստումը, որով ապահովվելու է դատարանի անկողմնակալ գործունեությունը: Հիմնական դրույթը, որը փորձել ենք զարգացնել, այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեր լոբբիստական կառույցները պետք է կարողանան համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոններում ստեղծել որոշակի նախատրամադրվածություն, որ նրանք գոնե չխանգարեն, երբ Հայաստանը պատրաստ լինի հայցով դիմելու միջազգային դատարան: Թույլ տալ, որ դատարանն ինքնուրույն կայացնի այդ որոշումը: Õ �ինչ մենք այդ նախատրամադրվածությունը չենք ձևավորել, շատ վտանագավոր է դիմել միջազգային դատարան»,-ասաց Արմեն Մարուքյանը: Նրա խոսքով,՝իրենք ի հայտ են բերել փաստարկներ, որոնք հիմնավորում են, որ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ Թուրքիան ունի բազմաթիվ հակասություններ. սրանք այն ռեսուրսն են, որը պետք է Հայաստանի դիվանագիտությունը, լոբբիստական կազմակերպությունները օգտագործեն:

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности