Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերահաստատում է «Նաիրիտի» աշխատակիցների պարտքերի փակման ժամկետները
ЭКОНОМИКАԻնչպես տեղեկացնում է Past.am-ը, երեկ ԱԺ- ում տեղի ունեցան «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման մասին հատուկ լսումները: Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին գործարանի բազմաթիվ մտահոգ աշխատակիցները: «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ աշխատավարձ է ստացել ընդամենը 400-աշխատակից, ինչը, ըստ նրա, աշխատողների զգալի մասը չէ, ինչպես պնդում էր նախարար Երվանդ Զախարյանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից պարզաբանեցին, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուլիսի 24-ին armlur.am լրատվական կայքի՝ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցադրմանը պատասխանել է հետևյալ կերպ. «Նաիրիտցիների աշխատավարձերի մի մասն արդեն փոխանցվել է: «Նախարարն իր խոսքում չի հնչեցրել «աշխատակիցների զգալի մասը» արտահայտությունը»,- ասաց նախարարության տեղեկատվության վարչության աշխատակիցը:
Երեկ նաիրիտցիները նաև հայտարարեցին, որ եթե մինչև հուլիսի 30-ը չփակվեն բոլոր պարտքերը, իրենք կսկսեն բողոքի ակցիաներ անցկացնել: Վերահաստատելով նախկինում տրված խոստումները՝ նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պարտքերը տրվելու են մինչև հուլիս ամսվա վերջ:
Լևոն Փանոսյան