Երիտասարդ և գեղեցիկ. մոլորակի ամենագեղեցիկ մոդել երեխաները
ЛАЙФՓոքրիկների քասթինգը մանկական սնդուսափայլ ամսագրերում կամ գովազդում ոչ պակաս մասշտաբային է, քան մեծահասակների դեպքում: Որպեսզի մոդել դառնան, փոքրիկները պայքարում են գեղեցկության մրցույթներում ու շոուներում հնարավոր բոլոր միջոցներով, գրում է Elle-ն:
Մարդկանց մի մասը քննադատում է ծնողներին, որ նրանք ստիպում են իրենց երեխաներին ժամանակից շուտ մեծանալ՝ համարելով, որ դա կործանարար է ազդում մանկական հոգեբանության վրա: Մյուսները դրանում ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում՝ համարելով, որ վատ բան չկա փոքր տարիքից աշխատելու մեջ:
Մի բան ակնհայտ է. այս վարկանիշի մասնակիցները պարզապես հիասքանչ են: Ներկայացնենք 5 փոքրիկ գեղեցկուհիների, որոնք կարիերա են անում մոդելային բիզնեսում:
Տիլան Բլոնդո




Դեռատի գեղեցկուհի Տիլան Բլոնդոն ընդամենը 13 տարեկան է և արդեն հայտնի է ամբողջ աշխարհում: Ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի և դերասանուհի Վերոնիկա Լյուբրիի դուստրը իր տարիքային խմբում ամենաթանկ մանեքենուհին է: Իր առաջին քայլերը նա արել է 4 տարեկանից: Բլոնդոն հաջողությամբ նկարահանվել է Lacoste-ի համար, համագործակցել Ժան Պոլ Գոտիեի հետ: Նրա հետ արդեն պայմանագրեր են կնքել աշխարհի ամենախոշոր երկու գործակալությունները, սակայն աղջիկը նրանց հետ կկարողանա համագործակցել միայն 15 տարեկանից հետո:
Տիլանը համագործակցում է Hugo Boss, Ralph Lauren, Pull&Bear, Lacoste, Massimo Dutti և այլ բրենդների հետ:
Մաքենզի Ֆոյ




Այս ամերիկացի դեռատի մոդելը հայտնի դարձավ աշխարհին «Մթնշաղը» ֆիլմից: 10 տարեկանում նա մարմնավորեց Ռենեսմի Կալլենին՝ գլխավոր հերոսների դստերը: Աղջիկը խաղացել է նաև «Ինտերստելար» ֆիլմում: Նա հասցրել է նկարահանվել նաև Guess Kids-ի, Garnet Hill-ի, Polo Ralph Laurenի գովազդային հոլովակներում:
Ֆոյը մոդելային կարիերան սկսել է 5 տարեկանից: Քենզին նկարահանվում է Garnet Hill, Polo Ralph Lauren, Guess Kids, Burger King, BlackBerry, Pantene բրենդների գովազդներում:
Կրիստինա Պիմենովա




Մոսկվացի 9-ամյա աղջիկը ֆուտբոլիստ Ռուսլան Պիմենովի ու մոդել Գլիկերիայի դուստրն է: Փոքրիկը լայնորեն հայտնի է ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս: Կարիերան սկսել է 3 տարեկանում՝ դառնալով President kids գործակալության գեղեցկուհին: 2 տարում նա նկարահանվել է ավելի քան 15 գովազդային արշավներում, այդ թվում՝ Prada-ի, Burberry-ի ու Pitti Bimbo-ի համար:
Երեխան զբաղվում է նաև գեղարվեստական գիմնաստիկայով: Միայն Facebook-ում նա ունի ավելի քան 2,5 մլն հետևորդ: Երեխայի մայրը շարունակ աղջկա լուսանկարները տեղադրում է համացանցում:
Ստեֆանիա Մալիկովա
![]()



Հրեշտականման սևահեր Ստեֆանիա Մալիկովան երգիչ Դմիտրի Մալիկովի 14-ամյա դուստրն է, ում մոդելային մեծ փառք են կանխատեսում:
it-girl-ը հայտնի է դարձել Instagram-ի միջոցով՝ աղջիկն ունի ավելի քան 100 հազար հետևորդ:
Ստեֆանին պոդիում բարձրացավ Mersedes-Benz Fashion Week Russia-ի ժամանակ, ինչի օգնությամբ պայմանագիր ստացավ՝ դառնալով Chapurin for Barbie հավաքածուի դեմքը:
Անաստասիա Բեզրուկովա




10-ամյա մոդել Անաստասիա Բեզրուկովան հաջողությամբ նվաճում է նորաձևության բարձունքները և ճանաչմամբ զիջում միայն Պիմենովային: Նա ոչ մի առնչություն չունի դերասան Սերգեյ Բեզրուկովի հետ՝ չնայած ազգանվան նույնությանը: Նա նկարահանվել է Moschino, Benetton, Pinko, Incanto բրենդների համար:



