Կանադայում մարզիչն օդից որսացել է ընկնող մարմնամարզուհուն (լուսանկարներ, տեսանյութ)
ЛАЙФԿանադական Օնտարիո նահանգում ընթացող Կանանց գեղարվեստական մարմնամարզության առաջնության ժամանակ Քեյդենս անունով 11-ամյա մասնակիցն իր մարզչի զգոնության շնորհիվ կարողացել է խուսափել ընկնելուց ու գլխի լուրջ վնասվածքից։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, մարմնամարզուհին ձողերի վրա վարժությունը բավական լավ է կատարել, սակայն ինչ որ պահի կորցրել է հավասարակշռությունը։

Բարեբախտաբար, Վիտալի անունով մարզիչը, ով կանգնած է եղել աղջկան շատ մոտ, ճիշտ պահին որսացել է նրան ու թույլ չի տվել գլխի վրա ցած ընկնել։

«Ես անասելի հպարտ եմ նման մարզիչ ունենալու համար»,- ավելի ուշ խոստովանել է Քեյդենսը։

Տեսանյութը՝ այստեղ
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



