Սիրիան Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի հայտարարության կապակցությամբ դիմել Է ՄԱԿ-ի ԱԽ-ին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիան Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի արած հայտարարությունների կապակցությամբ դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Այդ մասին հայտարարել Է Ժնեւի բան ակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ ամփոփելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ ենք ուղարկել Նաթանյահուի արած հայտարարությունների կապակցությամբ»,-ասել Է նա:
Ջաֆարին Նաթանյահուի հայտարարությունն այն մասին, թե Գոլանի բարձունքները մշտապես կմնան հրեական պետության հսկողության ներքո, որակել Է «սադրիչ եւ անպատասխանատու»:
Սիրիայի կառավարության պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստորիային փաստաթուղթ Է հանձնել այն 12 սկզբունքների վերաբերյալ մեկնաբանություններով եւ ուղղումներով, որոնք, միջսիրիական բանակցությունների անցյալ փուլի արդյունքներով, ներկայացվել Էին ՄԱԿ-ի հանձնակատարի կողմից, հայտարարել Է Բաշար Ջաֆարին:
«Մենք պարոն դե Միստուրային փոխանցեցինք Սիրիական ազգային փաստաթուղթը՝ 12 սկզբունքներից բաղկացած նրա փաստաթղթի վերաբերյալ մեր մեկնաբանություններով եւ ուղղումներով, որը նա մեզ ներկայացրել Էր ավելի վաղ,-ասել Է նա:-Մենք նրանից սպասում ենք այդ փաստաթղթի վերաբերյալ ընդդիմության խմբերի արձագանքը: Դե Միստուրայի հետ հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



