Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում սպանվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առավել ազդեցիկ պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Անվտանգության խորհուրդը:
Ըստ նրա տեղեկատվության՝ Իրաքում ԻՊ-ի պարագլուխներից մեկը ոչնչացվել Է Մոսուլ քաղաքից հարավ ահաբեկչության դեմ պայքարում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների եւ քրդական ուժերի համատեղ գործողության ընթացքում»:
Հայտարարության մեջ ներկայացված Է ծայրահեղականների սպանված պարագլխի անունը՝ Սուլեյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրի, որն ահաբեկիչների շրջանում հայտնի Էր որպես Աբու Սեյֆ:
Նա, ըստ առկա տվյալների, մտնում Էր Իրաքի հյուսիսային շրջաններում գործող խմբավորման ռազմական խորհրդի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



