Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց սպանության և խեղման հարցը
МЕЖДУНАРОДНОЕԼեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է Ացախի ժողովրդի խիզախության շնորհիվ: Նման հայտարարությամբ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Այսօր Իսլամական պետությունն անկում է ապրում Սիրիայում, որը ոգևորիչ նշան է, սակայն տեղեկություններ կան, որ այն կփորձի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, մասնավորապես նաև Հարավային Կովկասը»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով` դրա վկայությունն են բազմաթիվ լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական բանակի շարքերում եղել են նաև ահաբեկիչներ, ինչով և բացատրվում են ադրբեջանական կողմի բարբարոսական քայլերը քառօրյա պատերազմի ընթացքում: «Նրանց պատերազմական հանցագործությունների ցանկում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծումը ծանր հրետանիով, քաղաքացիական անձանց, երեխաների և ծերերի սպանությունն ու խեղումը, Իսլամական պետության նմանությամբ զինվորների գլխատումներն ու դրա ցուցադրումը ողջունող ամբոխին: Ցանկանո ւմ եմ իմ ձայնը բարձրացնել այն գործընկերների հետ միասին, ովքեր կոչ են անում պայքարել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ, քայլեր ձեռնարկել ծայրահեղականացման և ատելության քարոզի դեմ»,- շեշտել է Հերմինե Նաղդալյանը:



