Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խաղաղության կոչով, հայկական պարով՝ հայերն ու գերմանացիները բարձրաձայնել են Արցախում կատարվածի մասին

ОБЩЕСТВО

Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում 1.5 ժամ թևածել է հայկական երգն ու պարը՝ մշակույթի լեզվով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գերմանական հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ակցիայի կազմակերպիչը Գերմանիայում բարձրագույն կրթությունը շարունակող Աննա Բաբայանն է, ում հաջողվել է մեկ շաբաթում միավորել հայ և գերմանացի իր ծանոթներին, շատ արագ ստանալ միջոցառում անցկացնելու թույլտվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռեգենսբուրգի համալսարանի համեմատական մշակութաբանության մագիստրատուրայի ուսանող, Մանհեյմ քաղաքի Գյոթեի ինստիտուտի մշակութային հարցերի պատասխանատու Աննա Բաբայանը մանրամասներ ներկայացրեց նախապատրաստական աշխատանքների ու միջոցառման բուն ընթացքի վերաբերյալ: Նրա խոսքով՝ աշխատանքի բերումով պետք է մեկներ այլ քաղաք, սակայն, իմանալով սահմանում իրադրության սրման մասին, որոշել է հետաձգել գործերը ու իր ընկերների հետ փոքրիկ ներդրում ունենալ խաղաղության հաստատման գործում: «Ես պարի դասեր եմ տալիս գերմանական մի խմբի, որի անդամները ցանկանում էին Թամզարա, Քոչարի, Էջմիածին պարերը սովորել: Գլխումս մի միտք ծագեց, որ կարելի է ֆլեշմոբ կազմակերպել, որով էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադրության վերաբերյալ մեր բողոքը կարտահայտեինք: Ինձ համար կարևոր էր, որ այդ գործում ոչ միայն հայկական կողմը մասնակցեր, այլև գերման ական հասարակությունը իր մասնիկն ունենար: Դրա համար էլ որոշեցի մոդեռն ոճով հանդես գալ. ոչ թե դասական բողոքի երթ նախաձեռնել, այլ պարի, մշակույթի միջոցով բարձրաձայնել խաղաղությունը վերականգնելու մեր կոչը: Ի վերջո Արցախում ամբողջ մշակույթ, մի ողջ հասարակություն են ուզում ոչնչացնել, բայց չեն կարող, քանի որ մեր մշակույթը շատ հզոր է: Եթե իրենք զենքերով են կռվում, մենք էլ մեր մշակույթով ու պարով կկռվենք ու կհաստատենք խաղաղության մեր ուղին»,-ասաց հայ ուսանողուհին:

Ֆլեշմոբին մասնակցելու Աննա Բաբայանի առաջարկը գերմանական խումբը չի մերժել, նրանց են միացել նաև Մյունխենի«Անուշ» պարախմբի ներկայացուցիչները՝  ղեկավար Անուշ Չախալյանի գլխավորությամբ: Նյուրնբերգից հայազգի դհոլահար ու զուռնա նվագողներ են միացել. բոլորը համաձայնել են գալ ու հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարել: «Միջոցառումը կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում, թույլտվությունը շատ արագ ստացա՝ երկար տարիների ծանոթություն ունենալով քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ամենալավ տեղը տրամադրեց ին՝ Ազգային թատրոնի դիմաց, Երաժշտության տան դիմացի շատարվանի շուրջ, շուրջպարի համար շատ հարմար վայր է: Մեր ապահովության համար (քանի որ Ռեգենսբուրգում ադրբեջանցիներ ու թուրքեր են ապրում) նրանք նաև ոստիկաններ տրամադրեցին: Համալսարանական կաթոլիկ միությունը աջակցեց տեխնիկայի հարցում, անվճար տրամադրվեց էլեկտրաէներգիան: Մեզ աջակցեց նաև Ռեգենսբուրգում բնակվող Հարություն Սարիկ անունով բարերարը, ով միշտ հայկական միջոցառումները ֆինասնավորում է: Ֆլորա  Բաբայանը, ով ի դեպ իմ բարեկամուհին չէ, խոհանոցի հետ կապված մասն ապահով եց՝ ֆլեշմոբի մասնակիցներին հայկական կերակուր մատուցելով»,-տեղեկացրեց Աննա Բաբայանը:

Ֆլեշմոբի մասնակիցները կրել են սպիտակ վերնաշապիկներ՝ խորհրդանշելով խաղաղությունը: Այդ կոչն են փոխանցել նաև պաստառները, որոնցից մեկը Մահաթմա Գանդիի «Չկա ճանապարհ խաղաղության համար, խաղաղությունը հենց ճանապարհն է» ցիտատով է եղել: «Գերմանական հասարակությունն այնքան էլ լավ տեղեկացված չէր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ, քանի որ գերմանական մեդիաները շատ խեղաթյուրված ինֆորամացիա էին տրամադրում, ինչը մեր զայրույթն էր առաջացրել»,-հայտնեց Աննա Բաբայանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը պետք է տևեր կես ժամ, սակայն տևել է 1.5 ժամ, որի ընթացքում 3 պարի փոխարեն առնվազն 7-8 պար է ներկայացվել. քոչարիներ, միասնության շուրջպար, Արա Գևորգյանի Արցախը: «Ինտերակտիվ միջոցառում էր, գերմանացիները նայում էին, գալիս իրենք էլ փորձում էին պարել, ոմանք էլ լուսանկարում ու տեսնակարահանում էին: Մենք էլ թռուցիկներ էինք բաժանում: Հետաքրիքր փաստ նշեմ, որ գերմանացիները հերթով գալիս ու շնորհակալություն էին հայտնում, ասում էին, որ Գերմանիան պակաս ունի նման համերաշխ ակցիաների ու շատ բան սովորեցին՝ ծանոթանալով հայկական մշակույթին: Նրանց համար բաահայտում էր, որ նման համախմբված ազգ գոյություն ունի»,-գերմանացիների խոսքը փոխանցեց մեր զրուցակիցը:

Միջոցառման ընթացքում նաև դրամահավաք է կազմակերպվել ու 1,5 ժամվա ընթացքում հավաքվել մի քանի հարյուր եվրո, ինչը կազմակերպիչների կարծիքով՝ բավականին լավ ցուցանիշ է՝ իմանալով գերմանացիների բնավորությունը: Հավաքված գումարը միանալու է համայնքի մեկ այլ ներկայացուցչի՝ Արա Ղազարյանի նախաձեռնած «Օգնություն Լեռնային Ղարաբաղին» ֆոնդին, որը հակամարտությունից տուծածների համար բժշկական միջոցներ պետք է գնի և ուղարկի Հայաստան: «Նախաձեռնության առաջին նվիրատվությունը այս ակցիայի միջոցով եղավ, երկրորդը տեղի կունենա ապրիլի 23-ին: Շարուն ակական բնույթ է այն կրելու, բոլորս մեծ ուժ ու եռանդ ենք ներդնում հաջողության հասնելու համար:Տեր-Այգիկ քահանա Հովհաննիսյանի հետ միասին,  ով մեր հոգևոր առաջնորդն է, միացել ենք բոլորս ու ֆինանսական հանգանակության համար տարբեր ակցիաներ ենք կազմակերպում»,-եզրափակեց Աննա Բաբայանը:

Ուսանողուհին նկատեց նաև, որ հայկական սփյուռքի ներուժն օգտագործելու նոր մեխանիզմներ են հարկավոր, որոնք պետք է հաշվի առնեն սփյուռքի երիտասարդների հետաքրքրությունները:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию