Մարադոնան հաստատել է իր թեկնածության առաջադրումը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
СПОРТԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հաստատել է իր թեկնածության առաջադրումը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Ես վերադառնում եմ ՖԻՖԱ մի քանի պատճառով: Նախ նրա համար, որ ժամանակն է եկել վերջ տալու կաշառակերությանը: Պետք վերջ տանք գողությանը: Բացի այդ վերադառնում եմ ՖԻՖԱ հանուն իմ ընտանիքի, որը բազում դժվարությունների միջով է անցել հանուն ինձ և հանուն Արաբական Միացյալ Էմիրություններում իմ բարեկամների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարադոնայի խոսքերը մեջ է բերում ֆրանսիական Lequipe-ը։
Յոզեֆ Բլատերը 2015թ. մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքներով վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Սակայն 4 օր անց ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի մասին խոսակցությունների համապատկերում նա հայտարարեց հրաժարականի մասին: ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: