Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հրազդանի ընտրությունները և «ինստիտուցիոնալ ընդդիմության» ճգնաժամը

АНАЛИТИКА

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները յուրահատուկ քննություն էին ընդդիմության, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների համաձայն` Հրազդանում ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Ըստ պաշտոնական արդյունքների` Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն:

Ինչպես երևում է, քվեների տարբերությունը մոտ 2000 ձայն է, այսինքն` ՀՀԿ-ական թեկնածուն հաղթել է քվեների ոչ շատ մեծ տարբերությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք պաշտպանել են Սասուն Միքայելյանի օգտին բոլոր քվեները:

«Որևէ մեկը չի կարող ասել, որ Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած որևէ քվե կորսվել է, չի հաշվառվել: Դա բացառված է ուղղակի, որովհետև մեր վստահված անձինք պաշտպանել են այն: Ես ասում եմ՝ չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի էն կեղծիքները՝ կրկնաքվեարկություն և այլն: Այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, դա սկզբունքորեն բացառում էր նման հնարավորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ` ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու: Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն ընդունում են այդ արդյունքները:

Հետևաբար, մի՞թե արդար ընտրություններ են տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի խոսքով` միայն ընտրակաշառքի միջոցով է իշխանության թեկնածուն կարողացել ապահովել իր հաղթանակը: Պատգամավորի վստահեցմամբ` եթե ընտրակաշառք չբաժանվեր, ապա ՀՀԿ-ական թեկնածուն հաղթանակի որևէ շանս չէր ունենա: Սասուն Միքայելյանն իր հերթին փաստել է, որ այդ 2000 ձայները այն ընտրողների քվեներն են, որոնք ընտրակաշառք են վերցրել:

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, այդպիսով, ցույց են տալիս, որ անգամ կարողանալով ապահովել գործընթացի նկատմամբ վերահսկողություն, կարողանալով պաշտպանել յուրաքանչյուր քվեն, թույլ չտալ լցոնումներ, կրկնաքվեարկություններ, քվեների հաշվարկի ժամանակ խարդախություններ և այլ կեղծիքներ, միևնույն է, ընդդիմության հաղթանակը երաշխավորված չէ: Այդ 2000 ընտրողը փողի դիմաց, թե առանց դրա գնացել և քվեարկել է ՀՀԿ-ական թեկնածուի օգտին:

Այս ամենը բավական լուրջ մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանի հռչակած «ինստիտուցիոնալ ընդդիմության» համար: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի և իր կուսակիցների համոզմամբ` Հայաստանում անհնար է իշխանափոխություն անել առանց «ինստիտուցիոնալ ընդդիմության» գոյության: Պատգամավորը հետևյալ կերպ է այն սահմանում.

1. Ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է ունենա Հայաստանի ապագայի հստակ ծրագիր, թե իշխանության հասնելու պարագայում ի՞նչն է Հայաստանում փոխելու և ինչպե՞ս:

2. Պետք է ունենա քաղաքական ընդարձակ թիմ և ձևավորի ստվերային կառավարություն, որի կազմը կներկայացվի հանրությանը:

3. Ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է կարողանա Հայաստանում գոյություն ունեցող բոլոր՝ 1988 ընտրական տեղամասերում ապահովել առնվազն երեք վստահված անձ՝ ընտրական պրոցեսը վերահսկելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի Հայաստանի ապագայի հստակ ծրագիր, կարողացել է կոնկրետ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ունենալ վստահված անձեր և վերահսկել գործընթացը www.realelections.am կայքում կուսակցության անդամների հրապարակած տվյալները գրեթե չեն տարբերվում պաշտոնական տվյալներից: Երկրորդ կետի առումով դժվար է ասել, թե որքան ընդարձակ է այդ թիմը և ձևավորվել է արդյոք ստվերային կառավարություն: Այդ կետն այս պարագայում այնքան էլ էական չէ, քանի որ դա վերաբերում է ամբողջական իշխանափոխությանը:

Փաստորեն, «ինստիտուցիոնալ ընդդիմության» երկու հիմնական կետերի իրականացման պարագայում, միևույն է, 2000 ընտրող, ինչպես հավաստիացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, փողի դիմաց ընտրել է իշխանության թեկնածուին: Կարելի է եզրակացնել, որ կա՛մ ընդդիմությունը չի կարողանում ընտրողներին համոզել, որ ավելի լավն է իշխանությունից, կա՛մ գոյություն ունի ընտրողների մի որոշակի զանգված, որը գնում է քվեարկության բացառապես ընտրակաշառքով: Երկու դեպքում էլ «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» լուրջ անելիքներ ունի:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank