Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ցանկանում ենք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը. Ժիրայր Ռեիսյան

МЕЖДУНАРОДНОЕ

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի նորընտիր պատգամավորԺիրայր Ռեիսյանը:

-Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր,ինչպե՞ս հաջողվեց հաջողության հասնել:

-Այո, ճիշտ եք, թեժ մրցակություն կար, ընտրությունները բավական աշխույժ անցան: Սկզբում Հալեպում շուրջ 20 հայ թեկնածուներ էին գրանցվել: Նրանք ներկայացնում էին տարբեր հայկական միություններ կամ անկախ էին: Հայ համայնքի բոլոր կողմերը` լինի միություն, կուսակցություն, կազմակերպություն, թե հոգևոր հատվածը, միասին խորհրդակցեցին և որոշեցին կենտրոնանալ մեկ անունի վրա: Ինձ բախտ վիճակվեց դառնալ միասնական թեկնածու: Շատ էին այն մարդիկ, ովքեր իրենց թեկնածությունը հանեցին ի շահ իմ թեկնածության և այդ մասին հրապարակավ հայտարարեցին: Սա ազգային միասնականութ յան մեծ նշանակություն ունեցող հարց է: Մենք կողք-կողքի, ձեռք-ձեռքի տված աշխուժորեն մասնակցեցինք ընտրություններին: Տեղացի այլ թեկնածուներ ևս կային, լուրջ ընտրապայքարի մեջ էինք, բայց մենք մեր կազմակերպվածությամբ, աշխույժ գործունեությամբ կարողացանք հաջողության հասնել:

-Ո՞ր խնդիրներն են առաջնահերթ, որոնց վերաբերյալ հարցերը փորձելու եքբարձրացնել խորհրդարանում:

-Նախ ասեմ, որ Սիրիայի օրենսդրության համաձայն, պատգամավորը Սիրիայի ժողովորդի պատգամավորն է, ոչ թե սիրիահայության կամ այլ ազգային փոքրամասնության: Բնական է, որ մենք` որպես սիրիահայերս, այս ամենի կողքին պետք է դնենք մեր ազգային պատկերացումները, որոնք անպայման իրենց տեղը կգտնեն խորհրդարանի ներսում: Բայց պետք է առաջին հերթին նկատի ունենալ, որ ընտրված քաղաքացին այլևս Սիրիայի ժողովրդի պատգամավորն է, և Սիրիայի ժողովրդի շահերն է ներկայացնում:

-Այդուհանդերձ ո՞ր հարցերն են առաջնային:

-Մի քանի հիմնական կետեր կառանձնացնեմ: Առաջինն, անշուշտ, սիրիացի ժողովրդին է առնչվում: Այն է,  թե որքան հնարավոր է ապահովել ժողովուրդ-պատգամավոր կապը: Այդ կապն ամրապնդելու համար ծրագրել ենք հիմնել երեսփոխանի գրասենյակ, ժողովուրդը պետք է ունենա հասցե և կարողանա իր հարցերը, մահոգությունները ներկայացնել:

Մեկ այլ կարևոր ծրագիր. աշխատել մյուս պատգամավորների հետ Հալեպը վերականգնելու հարցի շուրջ: Այն այսօր աղետյալ քաղաք է դարձել` իր բազմաթիվ վնասներով, կորուստներով: Հսկակայկան կառույցները կողոպտվել են, այդ բոլորը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հսկայական աշխատանք է սպասվում:

-Իսկ Հայաստան-Սիրիա հարաբերությունների առավել ամրապնդման համար ի՞նչ ծրագրեր եք նախատեսել: 

-Որպես սիրիահայ պատգամավոր՝ բնական է, որ ներազգային հարցերը նույնպես կհետաքրքրեն: Առաջին հերթին կցանկանանք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Բայց ես այդ բառերով խանդավառվող անձ չեմ: Այնպես որ, իմ պատկերացմամբ, այդ գործընթացում կարևոր դեր պետք է ունենա արդյունաբերական, կրթական և այլ ոլորտներում երկու բարեկամ ժողվուրդների կոնկրետ, գործնական գործակցությունն ի շահ երկու երկրների: Հայաստանը Սիրիային բարեկամ երկիր է, այնպես որ պետք է նախանշվեն լուրջ գործակցության լայն դաշտեր:

-Պարոն Ռեիսյան, Սիրիան այս ընթացքում մեծ դժվարությունների միջով անցավ, ունեցավ մարդկային, մշակութային արժեքների, ֆինանսական կորուստ: Արդյո՞քՍիրիան կվերանայի իր մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:

- Նախ ասեմ, որ Սիրիան ինքը վկան է Հայոց ցեղասպանության: Կան Դեր Զորը, այլ շրջաններ, որտեղ զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել: Սիրիայի ժողովուդը միշտ խոսում է այդ մասին: Որպես օրինակ ներկայացնեմ Մարգատե շրջանը, որը Դեր Զորից քիչ հեռու է: Այնտեղ կա բլուր, որը մինչև այսօր լի է հայոց աճյուններով: Հողը մի փոքր փորելու դեպքում ոսկոր է դուրս գալիս: Տարիներ առաջ այդ վայրը արդեն իսկ հաստատվել է որպես  Հայոց ցեղասպանության զոհերի աճյունների բլուր: Այնտեղ Ազգային առաջնորդարանը կառուցել է փոքր մատուռ: Բնակիչներն ասում են, որ այդ Մարգատե բառը շր ջանառվել է  Հայոց ցեաասպությունից հետո, այն թարգմանաբար նշանակում է «վայր, որտեղ հանգչում են»: Այդ ամենից բացի, անշուշտ, կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական կարևոր նշանակություն ունի: Նախորդ տարի Սիրիայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այդ հարցն արծարծվեց, ցեղասպանությունը դատապարտվեց: Հուսանք այդ քայլն ավելի զարգացնել:

-Եվ վերջում, ե՞րբ եք պատրաստվում անցնել պատգամավորական աշխատանքի:

-Արդեն աշխատանքի նախապատրաստական փուլն է: Պաշտոնապես, երբ նախագահը հրավիրի երդման արարողության, այն ժամանակ կճշտվեն կոնկրետ ժամկետներ:

Աննա Գզիրյան

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества