8 նշան, որ հարաբերություններն ավարտելու ժամանակն է
ЛАЙФԴու նյարդայնանում ես փոքր բաներից: Նա համակարգչի մոտ հավաքածու է հավաքել: Նա վարում է ավտոմեքենան` ընթացքում ասելով. «Դիմացդ նայի´ր, հիմա´ր, անխե´լք»: Նա խոսում է բիզնես պլաններից: Դա անտանելի է,-գրում է Past.am-ը:
Բայց չէ՞ որ առաջ նրա հիմար սովորությունները ոչ միայն չէին ազդում քեզ վրա, այլև դուր էին գալիս: Խնդիրն այն չէ, թե ինչ է անում նա, այլ այն, որ նա ընդհանրապես գոյություն ունի քո կյանքում և դա զզվեցնում է: Դու չես տեսնում նրան հարգելու պատճառ: Եվ կարևոր չէ, թե ինչ բարձունքների է նա հասել, դու կգտնես նրա ունակությունները թերագնահատելու պատճառ: Բարձրացրել են պաշտոնը, մտածում եք՝ դեռ շուտ պետք է բարձրացնեին: Զբաղվել է սպորտով և գեղեցիկ կառուցվածք է ձեռք բերել, մտածում եք՝ խելք պետք չէ դրա համար:
Սովորել է օտոր լեզուներ, բայց բոլոր նորմալ մարդիկ համալսարանում են սովորել: Ո´չ, դու մեղավոր չես, պարզապես այլևս չես սիրում, իսկ ուղեղը փորձում է արդարացում գտնել: Դու նրան խաբում ես մանրուքների համար: Նա հարցնում է, թե որտեղ ես եղել, պատասխանում ես, թե հանդիպել ես ընկերուհիներիդ հետ, այնինչ մտել ես գրախանութ: Անիմաստ սուտ, որովհետև ենթագիտակցորեն փորձում ես քո կյանքի որոշ դրվագներ թաքցնել նրանից՝ քո անձնական կյանքի, այլ ոչ թե ձեր համատեղ: Դու փախչում ես հպումներից, չես բռնում նրա ձեռքը, ձեռքերդ նրա մազերին չես տանում, եթե նա ուզում է քեզ գրկել, խուսափում ես: Քեզ համար անհարմար է, դու հաբեր ես ընդունում և մի քանի ժամ հանգստանում ես:
Հիմա արձագանքում է միայն քո մարմինը, իսկ շուտով դու կզզվես նրա հոտից, բայց պետք էր շուտ մտածել դրա մասին: Հիմա էլ ուշ չէ: Նա քեզ չի ծիծաղեցնում: Չէ, խոսքը կապիկություն անելու և քեզ ծիծաղեցնելու մասին չէ, բայց չէ՞ որ առաջ նրա հետ այնքան ուրախ էր: Նայիր շուրջդ, յուրաքանչյուր անհետաքրքիր տղամարդ հումորով է երևում, երբ նրան սիրահարվում ես, որովհետև հենց այս պահին աղջկան երջանիկ դարձնելու ամենահեշտ տարբերակը նրան ծիծաղեցնելն է: Կատակները վերջացել են, ուրեմն վերջացել է ամեն բան: Նրա վերջնագրերը զզվեցնում են, իսկ դու չես հասկանում` ինչ է կատարվում: Ոչ մի լավ բան:
Նա քեզ չի աջակցում: Սա այն եզակի դեպքն է, երբ պետք է հավատալ ոչ թե գործերին, այլ խոսքերին: Եթե վաղուց եք միասին, ապա նա կարող է շատ բաներ անել իներցիայով: Նա սովոր է աշխատանքից հետո վազել խանութ` քո սիրած գինու հետևից, նա սովոր է նստել ղեկին, երբ դուք երկար ճանապարհ եք անցնելու:
Լսիր, թե ինչ է նա ասում, երբ դու նրան պատմում ես քո անհանգստությունների մասին: Եթե նա այլևս չի ասում, որ դու կկարողանաս, որ դու խելացի ես, որ նա քեզ հետ է, ուրեմն հարցը լուրջ է: Նա փորձում է քեզ ղեկավարել: Նրան ընդհանրապես պետք չէ իմանալ, թե ում հետ ես պատրաստվում գնալ գնումների: Նա, միևնույնն է, գրում է բարկացած նամակներ, եթե դու 15 րոպեով ուշանում ես: Նա ժամերով պարզում է, թե ով է այն տղամարդը, ով զանգահարել է քեզ: Իսկ ինչո՞ւ դու նրան չես պատմել այդ մասին, թաքցնո՞ւմ ես: Մոռացիր այն խոսքը, թե սիրում է, եթե խանդում է: Դա արդեն ինքնասիրության պայքար է:
Արուսիկ Տիգրանյան



