Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իլհամ Ալիեւը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ. Ռամիս Յունուս

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ «չորսօրյա պատերազմ» սանձահարելով Ղարաբաղում, մեծ կորուստներ տալով և չհասնելով ոչնչի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտասահմանից հեռարձակվող «Ազերբայջան սաաթը» (Ադրբեջանի ժամ) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Meydan TV-ի մշտական հեղինակ ՌամիսՅունուսը:

Ադրբեջանցի փորձագետի խոսքով` այդ պատերազմի պատճառը հանդիսանում է պատերազմից մեկ օր առաջ Panama Papers-ում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների օֆշորային միլիարդավոր կոռուպցիոն դոլարների վերաբերյալ քննարկումից հանրության ուշադրությունը շեղելու իշխանությունների ցանկությունը:

«Իլհամ Ալիեւի 12 տարվա իշխանության գլուխ եղած ժամանակաշրջանում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ դեպի լավը չի փոխվել, այլև հակառակը, շատ հարցերում ավելի վատ է դարձել, այդ թվում` սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում: Ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով, երկրում սաղմնային վիճակում ճնշվում է այլախոհությունը, քաղաքացիական հասարակությունը գրեթե ոչնչացված է, իշխանության բոլոր կառույցները վերից վար կոռումպացված են, բյուջեն գողացվում է, միլիարդավոր նավթադոլարները ստում են Ալիեւների ընտանիքի եւ նրա մերձավոր շրջապատի բանկային հաշիվների վրա: Հենց այդ գողացված փողերն են ներդրվում օֆշորային ընկերություններում: Եվ հենց այդ իրավիճակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերջին էսկալացիան:

Դրան զուգահեռ, բանական հարց է ծագում. ո՞ւմ էր պետք ոչ մի հաղթանակի չբերած, բայց Ադրբեջանի համար զգալի մարդկային կորստի վերածված այդ չորսօրյա ամբողջ «ուռա-հայրենասիրությունը»: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովին կատարել բազմիցս հայտարարած` «Ղարաբաղը կգրավենք» խոստումը: Եթե որեւէ մեկը մոռացել է, ասեմ, որ այդ մարդը, որը ժամանակին հանդիսանում էր Ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ժողովրդի հիշողության մեջ մնացել է նրանով, որ կառույցի ուժերն օգտագործել էր 2003 եւ 2005 թվականներին երկրում բնակչությ ան հետընտրական զանգվածային բողոքները ճնշելու համար` անողոքաբար հաշվեհարդար տեսնելով ցուցարարների հետ:

Ինձ համար ամոթալի էր, երբ այդ անիմաստ պատերազմում մեր երիտասարդների զոհվելու ժամանակ բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները տպագրում էին Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի լուսանկարները, որոնք զբաղվում են իրենց երկրի թալանով եւ թաքցնում են փողերն արտասահմանում: Եվ դա մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Ամոթ եւ խայտառակություն: Եվ դրանից հետո նա ցինիկորեն շարունակում է ուռա-հայրենասիրական հայտարարություններ անել Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ: Էլ ինչ՞ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում բոլորը վերջնականորեն հասկանան, որ այդ ընտանիք ը Ղարաբաղի թեման օգտագործում է միայն իր իշխանությունը պահպանելու համար», -ընդգծել է փորձագետը: 

Այն հարցին, թե ով՞ պետք է պատասխան տա մարտական գործողություններում Ադրբեջանի ունեցած հարյուրից ավելի մահացած եւ 500-ից ավելի վիրավոր կորստի համար Ռամիս Յունուսն ասել է. «Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Իլհամ Ալիեւն ու նրա ռեժիմը ամենաիսկական հանցագործություն են կատարել մեր ժողովրդի հանդեպ: Գուցե նման մարդկային կորուստներն արդարացված լինեին, եթե մեր դրոշը ծածանվեր Շուշիում, կամ գոնե մի քանի շրջան վերադարձվեր: Բայց չէ որ ոչինչ չկա, չորսօրյա պատերազմը ռազմական առումով ոչ մի առավելություն էլ չբերեց, այլ հակառակը, այդ օրերին մեր զինվոր ների մեծ թվաքանակ զոհվեց, որոնց թվում կան նաեւ 18-ամյա տղաներ: Ո՞վ է նման երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Իսկ ինչքան ցինիզմ էր համակել իշխանամետ ԶԼՄ-ներին: Սարսափելի է...Այդքան մարդ է զոհվել, իսկ այդ ԶԼՄ-ները շարունակում են հաղթանակ տոնել, կարծես մենք վերցրել ենք Ղարաբաղը: Այն, ինչ արեց Իլհամ Ալիեւը եւ նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, հնարավոր չէ անվանել: Եվ դրա հետ միասին այդ ռեժիմը ցանկանում է հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղում այդ ողբերգությունից, եւ ամբոջ աշխարհում քննարկվող Ալիևի ընտանիքի կողմից օֆշորներում փողերի լվացման թեմայից:

Կրկնում եմ. այն, ինչ տեղի ունեցավ այդ 4 օրերին, հանդիսանում է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իսկական հանցագործություն, որովհետեւ մեր զինվորներն ու սպաները զոհվեցին ոչ մի բանի համար», -ամփոփել է ադրբեջանցի փորձագետը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества