Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանում կբացվի եզդիների ցեղասպանության հուշարձան-կոթող

КУЛЬТУРА

 2016 թ. ապրիլի 21-ը պատմական օր է դառնալու հայաստանաբնակ և, ինչու չէ, նաև համայն աշխարհի եզդիների կյանքում: Պատմական, որովհետև աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաք Երևանում կբացվի Իրաքի Շանգալի եզդիների և այլազգիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող, որը քանդակվել է «Միդիա-Շանգալ եզդիների ազգային մի ավորում» ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ, Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, բարերարներ Ռաշիդ և Ագիտ Շամոյանների ընտանիքի միջոցներով:    Ստեղծագորության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը պատկերում է մորը մանկան հետ, և արեգակի թիկունքում թաքնված լուսինը: Եզդի ժողովրդի գլխավոր խորհրդանիշ արևի ետևում պատկերված լուսինը մարմնավորում է եզդիների թշնամիներին: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի համապատկերում երևու մ է վերադարձող կռունկների երամը: Այն ամրագրում է եզդիների վերադարձն իրենց բնօրրան` Շանգալ: Արևի ներքևում պատկերված է ճառագայթների մի փունջ՝ հիշեցնելով եզդիների Լալշա Նուրանի սրբատեղին, որը եզդիները Աստծո դրախտ են համարում: Այն խոսում է եզդի ժողովրդի անմահ ոգու, աշխարհում հավերժ ապրելու և արարելու անսասանության մասին:

   Քանդակը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և ևս մեկ անգամ ձայնակցում է Օսմանյան կայսրությունում իրականացված մեր ժողովուրդների ցեղասպանությանը: Որքան էլ Թուրքիան ուրանա կատարված ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի, և ամբողջ աշխարհը, ինչպես նաև Թուրքիան, կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Սա է լինելու քանդակի խորհուրդը: Իրաքի եզդիաբնակ նահանգում 2014թ. օգոստոս ամսից մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ոճրագործության: «Իսլամական Պետության»  հրեշներÕ ¨ եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ նույնիսկ ամենազարհուրելի երազում հնարավոր չէր տեսնել: Դաժան խավարը պատել էր մեր տունը, մեր բնօրրանը, ամենուր մահ էր…

   2014 թ. օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասաց, որ պետք է կանխել Իրաքի ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: ՄԱԿ-ը մեղավոր ճանաչեց ԻՊ ահաբեկչական խմբավորումը և եզդիների նկատմամբ դրա ոճրագործությունը որակեց որպես ցեղասպանություն: Հաագայի միջազգային քրեական դատարանին նաև կոչ արվեց զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով: Բացի այդ՝ զեկուցում նշվում է, որ եզդիների նկատմամբ իսլամիստների վերաբերմունքը նման է հին համայնքը վերացնելու գիտակցված ցանկության:

   Եզդիների ցեղասպանությունը ցնցեց Հայաստանը: Հայ ժողովուրդը ձևավորեց «Օգնիր եզդիներին» համահայաստանյան հասարակական նախաձեռնություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Հայաստանի դիվանագիտական կորպուսն ամբողջ աշխարհում պայքարեց եզդիների ցեղասպանությունը դադարեցնելու և եզդի փախստականներին օգնելու համար:

   Ինչ վերաբերում է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությանը, ապա մենք մեր բախտը հավերժորեն կապել ենք հայ ժողովրդի հետ: Մեր երկու ժողովուրդների հազվագյուտ անաղարտ և անշահախնդիր հարաբերությունները պետք է պահենք աչքի լույսի պես. եզդիները սրբությամբ պահել-պահպանել և մեր օրերն են հասցրել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը: Մենք ու ողջ աշխարհը այսքան դաժանություն, ցավ, անպատժելիություն, բռնություն պետք է չտեսնեինք: Այս դաժանությունը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առջև, յուրաքանչյուրի խղճի առջև: Աշխարհն անտարբեր էր ն ույնիսկ եզդի կանանց ու երեխաների ստրկավաճառության երևույթի նկատմամբ: Չէին նկատում Միջերկրական ծովում խեղդվող եզդի երեխաներին:

   Դաժան պատմությունը վկայում է, որ 2014 թ. օգոստոսին թշնամին ուզեց մեկ ամբողջ ժողովուրդ կոտորել: 2016 թ. ապրիլի 2-ը կարծես այս ամենի շարունակությունն էր՝ նույն ձեռագրով, նույն ոճով և նույն ոգով: Բարեբախտաբար, ինչպես տարիներ առաջ  վահանի նման կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի հիմք դրած զինակից եղբայրությունը, այնպես էլ հիմա հայերն ու եզդիները կողք կողքի կանգնած շարունակում են պայքարը: Այս հուշարձանը ոգեկոչում է նաև մեր՝ Արցախի զոհված զիվորների հիշատակը: Այսքանից հետո պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Կատարված ցեղասպանությունների փաստը անհնար է փոխել, սակայն, ինչպես ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք կարող ենք և պարտավոր ենք ստեղծել նման հանցագործություններից զերծ ապագա:

   Ոգեկոչում եմ մեր ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում նրանց հիշատակի առջև: Հավերժ հիշատակ:

Ամո Շարոյան

«Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества