Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ОБЩЕСТВОՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում` Ստամբուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարիների նման այս տարի ևս թուրքական «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը նա խաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 22-ին «Ջեզայիր» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն ոգեկոչման արարողությունները և կդատապարտվի հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործությունը:
Ապրիլի 24-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը Թուրքիայի ժամանակով 15:30-ին կոգեկոչվի թուրքական բանակում էթնիկ խտրականության և ատելության հողի վրա սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի հիշատակը:
Ավելի ուշ` 19:15-ին Ստամբուլի կենտրոնական` Իսթիքլալ պողոտայում կկայանա ոգեկոչման գլխավոր արարողությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



