Սիրիական զորքերը հետ են մղել զինյալների գրոհները Լաթաքիայի հյուսիսում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները հետ են մղել ելուզակային կազմավորումների գրոհները Լաթաքիայից հյուսիս ընկած շրջանում: Ինչպես հայտնել Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը, հակառակորդը Ջեբել-Աքրադ եւ Ջեբել-Թուրքման լեռնային շրջաններում մեծ ուժերով գրոհել Էր կառավարական զորքերի դիրքերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչների հրոսակախմբերի հետ միասին հարձակմանը մասնակցել են «Ահրար աշ Շամ» թուրքամետ արմատական խմբավորման եւ «Լիվա սուլթան Աբդել Համիդ»-ի բրիգադի (բաղկացած Է Էթնիկ թուրքմեններից) զինյալները: Զինվորական ներկայացուցչի տվյալներով՝ ծավալված մարտերի ընթացքում հակառակորդին «զգալի կորուստներ» են հասցվել:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ զինյալները «Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքից»: Նրանք խախտել են զինադադարը՝ զանգվածային գնդակոծության ենթարկելով Թելաթ Ռաշա, Էլ Հադադա, Նահշաբա, Այն Էլ Քանթարա եւ Աքո գյուղերը՝ նրանց ուղղությամբ արձակելով հարյուրավոր արկեր ու հրթիռներ: Կատաղի մարտեր են ծավալվել Քենսաբա եւ Ռվեյսաթ Էլ Մալեք ռազմավարական շրջանների շուրջ: «Բանակին հաջողվել Է խլել նախաձեռնությունը եւ իրենց հսկողությանը վերադարձնել ավելի վաղ կորցրած մի շարք դիրքեր»,-նշել Է զինվորական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



