Լոռու մարզում տրակտոր է շրջվել. անվադողը հարվածել է բնակարանի պատին ու փլուզել այն
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս` «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետեւ նրա ետեւի աջ անվադողը պոկվել եւ գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին:
Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, գույքը՝ մասամբ:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



