Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետը. փորձագետ Վահե Ղուկասյան

ОБЩЕСТВО

«Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանը ԼՂՀ-ում խաղաղապահներ մտցնելու ռուսաստանայան նկրտումներին հետեւյալ կերպ է անդրադարձել:

«Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է՝ մոտակա օրերին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի Հասանովի ասածը: Ավելին, ռուսական պարբերականի աղբյուրը մանրամասնում է, որ բանակցություններին, Ռուսաստանի մասնակցությամբ, կողմերը գնալու են «ցավոտ փոխզիջումների»:

Ըստ հրապարակման, խոսքը գնալու է որոշ տարածքների վերադարձման, շփման գոտում խաղաղապահների տեղակայման, սահմանների բացման, փախստականների վերադարձի եւ հետագայում հանրաքվեի անցկացման մասին»,- նշել է Վահե Ղուկասյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը, ստանձնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախաձեռնությունը, փորձելու է առաջ տանել իր քաղաքականությունը եւ խաղաղապահներ, այսինքն` զորքեր մտցնել Ղարաբաղ: «Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր իշխանությունը պահպանելու հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որեւէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծի երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու, ինչպես նաեւ Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից զերծ պահելու հարցը»,- շեշտել է փորձագետը: Իր հոդվածում նա մատնանշել է այն, որ Ռուսաստանի` հակամարտության կարգավորման պատասխանատվությունը միանձնյա ստանձնելու նկրտումներին մի կերպ չի ընդդիմանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին էլ հենց պատկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` չորսօրյա պատերազմի ընթացքում կատարած անհասցե հայտարարությունների եւ անշտապողականության ֆոնին, փաստորեն, Ռուսաստանը կատարյալ պայմաններ է ստացել հին ծրագրերն ի կատար ածելու համար»,- հավելել է Վահե Ղուկասյանը:

Նա իր հոդվածում նաեւ հիշեցրել էր, որ չորսօրյա պատերազմից հետո Բաքու կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկությունները ընդունելուն մոտ են: «Ի պատասխան այս հայտարարության՝ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանը համաձայնել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Նույն այդ Կազանի փաստաթուղթը, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, գրեթե ամբողջովին կրկնում է Մադրիդյան հայտնի սկզբունքները, որոնցով նախատեսվում է խաղաղապահների տեղակայում շփման գծում»,- նշել էր փորձագետը:

Ղուկասյանն իր հոդվածում գրել էր նաեւ, որ երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան: «Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյան բանակցությունները սկսելու մասին՝ կարելի է ենթադրել, որ Լավրովը, ամենայն հավանականությամբ, կոնկրետ առաջարկություններ, կամ, միգուցե, անգամ պահանջներ է բերելու Երեւան: Այսպիսով, կարելի է փաստել, որ Ռուսաստանն այժմ դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ գործի է դնում բոլոր լծակները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների էստաֆետը վերցնելու ուղղությամբ»,- վերջում եզրակացրել էր կազմակերպության փորձագետը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию