Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման առանձնահատկությունները կարող են ուղենշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրում

БЛОГ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի որոշ առանձնահատկություններ կարող են ուղենիշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրում:

Ապրիլի 17-ին՝ առաջին անգամ Իսրայելի պատմության ընթացքում, կառավարությունն իր հերթական նիստն անց է կացրել 1967թ. հունիսյան «Վեցօրյա պատերազմի» արդյունքում Սիրիայից գրավված Գոլանի բարձունքներում՝ դրանով իսկ ազդարարելով ամբողջ աշխարհին ռազմավարական մեծ կարևորության ունեցող այդ տարածքների վրա սեփական ինքնիշխանությունն ընդմիշտ պահպանելու անդրդվելի դիրքորոշման մասին:

Ինչ խոսք, իսրայելական կողմի նման ցուցադրական քայլը և երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ միջազգային հանրությանը հասցեագրված վճռական ուղերձը կարելի է պայմանավորել նաև սիրիական հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նվիրված Ժնևյան գործընթացում կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունների միջև ընթացող բանակցային ձևաչափի շրջանակներում Արաբական Հանրապետության միասնականության պահպանման հարցում Գոլանի բարձունքների խնդրի ընդգրկմամբ՝ որպես կարգավորման կարևորագույն սկզբունքներից մեկը:

Բայց և այնպես, պետք է փաստել նաև, որ հրեական պետության կառավարության որոշումը բուռն արձագանքների արժանացավ միջազգային հանրության և հատկապես բարեկամական և դաշնակից մի շարք երկրների կողմից: Իսրայելի իշխանություններին առաջինը քննադատեց Գերմանիան՝ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Մարտին Շեֆերի շուրթերով, ապա նաև՝ ԱՄՆ-ը՝ ՊետԴեպ-ի մամուլի խոսնակ Ջոն Քիրիբիի միջոցով: Իսկ արձագանքը միանշանակ էր. Գոլանի բարձունքների բռնակցումն անընդունելի է, դրանց ճակատագիրը պետք է վճռվի իսրայելասիրիական բանակցությունների արդյունքում: Խնդրի հետ կապված շատ ավելի կտրուկ էր Իրանի և Սիրիայի դիրքորոշումը. պաշտոնական Դամասկոսը հարցը բարձրացրեց նաև ՄԱԿ-ում:

Այսուհանդերձ, պետք է փաստել, որ Իսրայել պետությունն իր պատմության ողջ ընթացքում, լինելով նաև միջազգային հանրության լիիրիավ անդամ, իր բոլոր իրավունքներով և պարտականությոններով հանդերձ, սեփական գործողությունների առանցքում մշտապես պահել է պետության շահը, ազգային անվտանգության ապահովման խնդիրը: Այս պետությունն աշխարհի այն եզակի երկրներից է, որ, չնայած միջազգային ահռելի ճնշումներին, մինչ օրս չի իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի մի շարք բանաձևեր (հատկապես 1967թ. № 242, 1973թ. № 338 բանաձևերը՝ հարևան արաբական երկրներից գրավված տարածքներն անվերապահորեն վերադարձնելու մասին), թեպետ միջազգային խաղաղության և անվտանգության երաշխավորը հանդիսացող վերոնշյալ կարևորագույն կառույցի բանաձևերը պարտադիր են իրականացման ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար: Ի դեպ, նույն 1967 թ. Սիրիայից և Եգիպտոսից գրավված տարածքները Իսրայելը դիտարկում էր որպես կենսական նշանակության անվտանգության գոտի՝ հարևան թշնամական պետություններից սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով: Եվ, եթե 1978թ. Քեմփ Դևիդի համաձայնագրերի և 1979թ.Վաշինգթոնի իսրայելաեգիպտական հաշտության պայմանագրի արդյունքում երաշխավորված և կայուն խաղաղության դիմաց շուրջ 2 տարվա ընթացքում աստիճանաբար Եգիպտոսին վերադարձվեց Սինայի թերակղզին (ի դեպ,Սինայի որոշ հատվածներում եգիպտական զինուժի ռազմական գործողություններն մինչ օրս իրականացվում են բացառապես իսրայելական կողմի հետ համաձայնեցումից հետո), ապա Գոլանի բարձունքների խնդիրը տասնամյակներ շարունակ չկարգավորվեց՝ իսրայելասիրիական հաշտության բանակցությունների բացակայության պատճառով:

Ավելին, դեռևս 1981 թ. դեկտեմբերի 14-ին Իսրայելի Կնեսեթն օրենք էր ընդունել նույն Գոլանի բարձունքներում սեփական իրավասությունները հաստատելու մասին, որն առանձնակի քննադատության էր արժանացել ՄԱԿ-ի ԱԽ-ի № 497 բանաձևով: Իսկ այդ օրենքին նախորդել էր 1980 հուլիսի 30-ին խորհրդարանի կողմից ընդունված Երուսաղեմի մասին հիմնական օրենքը, որը քաղաքը հռչակում էր միասնական, անբաժանելի և հրեական պետության մայրաքաղաքը: 
Այսուհանդերձ, անցյալ մոտ 5 տասնամյակների ընթացքում Իսրայելի կառավարությունը, չանսալով միջազգային հանրության ճնշումներին և կոչերին, վերոնշյալ տարածքները բնակեցրել էր և ծառայեցրել սեփական տնտեսության զարգացման համար. դրանք վերածել են երկրագործության, զբոսաշրջիկության զարգացման կարևոր գոտիների: Իսկ 2011թ. մարտից սկսված սիրիական քաղաքացիական պատերազմը լրջագույն հնարավորություն էր Թել Ավիվի համար՝ վերջնականապես օրինակացնելու Գոլանի բարձրունքների բռնակցումն, ինչի առարկայացմանն էլ ականատես ենք լինում այս օրերին:

Զարմանալի զուգադիպությամբ Գոլանի բարձունքների խնդիրը կրկին միջազգային հանրության ուշադրության առանցքում հայտնվեց արցախյան հակամարտության վերջին սրացումներին և հատկապես խնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման հեռանկարին զուգահեռ: Ինչ խոսք, հաշվի առնելով երկու հիմնախնդիրներում առկա որոշ նմանությունների իրողությունը, նույն Գոլանի հինախնդիրը, միջազգային հանրության մոտեցումները և առհասարակ արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի որոշ առանձնահատկություններ կարող են ուղենիշային լինել հայկական կողմի համար արցախյան հիմնախնդրի շրջանակներում սեփական դիրքորոշումն ու գործողությունների ընթացքը պլանավորելու, կազմակերպելու հարցում:

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%