Հայ ըմբիշները կմասնակցեն Մոնղոլիայի մրցաշարին
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 ըմբիշներով պատրաստվում է մասնակցել Մոնղոլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարի:Վկայակոչելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, հայտնում է, որ վարկանշային մրցաշարը տեղի է ունենալու Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբատորում և մեկնարկելու է ապրիլի 21-ին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ուլանբատորի մրցաշարում հանդես են գալու 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը: Մրցաշարին մասնակից հայ ըմբիշներին հնարավորություն է տրված Հայաստանի ըմբշամարտի հավաքականի հունահռոմեական ոճի համար օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Մինչև այժմ հունահռոմեական ոճի ըմբիշներից միայն Միհրան Հարությունյանին (66 կգ) ու Արթուր Ալեքսանյանին (98 կգ) է հաջողվել Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր նվաճել: