Հայ շախմատիստը դարձավ Ֆրանսիայի Մ12 տարեկանների փոխչեմպիոն
СПОРТՖրանսիայի պատանեկան շախմատի առաջնությանը հանդես էր գալիս հայազգի Սաֆար Հարությունյանը, ով Մ12 տարեկանների մրցաշարում գրավել է 2-րդ տեղը: Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիային, հայտնում է, որ Ֆրանսիան ներկայացնող հայ պատանին մրցաշարում ուղղակի փայլուն ելույթ է ունեցել:
Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և ընդամենը 0.5 միավորով է զիջել մրցաշարի հաղթող Թոմ Դեկյուներին: Շնորհիվ այս արդյունքի հայազգի պատանին իրավունք է ստացել մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Տակավին պատանի Սաֆար Հարությունյանի մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանն է:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



