Եվրահանձնաժողովն առաջարկել Է չեղարկել այցագրային ռեժիմն Ուկրաինայի հետ
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել Է չեղարկել Եվրամիություն մուտքի այցագրերը Ուկրաինայի քաղաքացիների համար:
Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված Է, որ Ուկրաինային այն պետությունների ցուցակում ընդգրկելու առաջարկությունը, որոնց քաղաքացիները կարող են Եվրոպա մուտք գործել առանց այցագրերի, արդեն ուղարկվել Է ԵՄ-ի Խորհուրդ եւ Եվրախորհրդարան:
Եվրահանձնաժողովը հիշեցնում Է, որ անցյալ տարի ինքը հաստատել Է Ուկրաինայի իշխանությունների կողմից Այցագրային ազատականացման գործողությունների պլանի պահանջների կատարումը եւ հանձնարարել Է Եվրամիության Խորհրդին՝ քննարկել 2016 թվականին Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմի սահմանումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



