Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

10 անհետաձգելի քայլեր որոնք պետք է անի մեր կառավարությունը

БЛОГ

Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

10 անհետաձգելի քայլեր որոնք պետք է անի մեր կառավարությունը
Ներկայացնում եմ Հայաստանում հրատապ տնտեսական քայլերի իրականացման իմ պատկերացումները: Նպատակ ունեմ ինչ որ կերպ օգնել ՀՀ կառավարությանը, նայեք բովանդակությանը, այլ ոչ թե ով կամ ինչպես է գրված: 
1. Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից մեկին (Կին, քույր, զավակ) հրամանագրի պետական համակարգում գոնե 120-150հզ դրամ մաքուր աշխատավարձ ենթադրող հաստիքի: Սա նրանց սոցիալական խնդիրի լուծման ամենաարագ ու երկարաժամկետ քայլը կլինի, հետո կարող է սա ամրագրվել օրենքով: Թշնամու դիմաց կանգնած ղեքը պետք է վստահ լինեն,որ ինչ էլ լինի իրենց ընտանքները կապահովվեն: Չասեք տեղ չկա՝ հայեցողական պաշտոնները շատ են, կամ 40-50հզ դրամ ամսավճարը բավարար համարողները թող այդքան գումարով փորձեն իրենց տունը պահել:
2. Հայաստանի ամենաղքատ շրջաններում՝ Ամասիա, Վարդենիս և այլ, ստեղծել ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կիրականացվի երկրորդային շուկայից ձեռք բերված ավտոպահեստամասերի և անվադողերի վաճառք: Կարճ ասած՝ մերոնք հազարաներով այլևս չեն գնա Վրաստանից գնումներ անելու և տվյալ շրջաններում սկսվում է տնտեսական աշխուժություն, մարդիկ սկսում են նորմալ ապրել ու չարտագաղթել: Կզարգանա փոքր բիզնեսը՝ բիստրոներ, ռեստորաններ, խանութներ, հյուրատներ
3. Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կստեղծվի մեկ հիմնադրամ, այն իր մեջ կմիավորի ՀՀ պաշտպանության ամրապնդման համար ստեղծված բոլոր հիմնադրամները, օրինակ՝ Մարտիկը: Կսահմանվի այսպես կոչված պաշտպանական հարկ, որտեղ մարդիկ կամավոր սկզբունքով կկարողանան փոխանցել իրենց աշխատավարձերից որոշակի տոկոսներ: Փոխանցում անելու մեխանիզմը պետք է լինի հնարավորինս հեշտ՝ նույնիսկ փողոցներում տեղադրված տերմինալներով: Այս հիմնադրամը պետք է ղեկավարի հասարակության կողմից սիրված մարդ, օրինակ՝ Արթուր Մեսչյանը կամ Հենրիխ Մխիթարյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Կարեն Դեմիրյանի կինը: 
4. Պետք է ստեղծել համահայկական ցանց, օրինակ՝ հայ բժիշկների բոլոր տվյալները, գտնվելու վայրերը ու կոնտակտային տվյալները պետք է կամաց-կամաց հավաքի ու շատ գաղտնի պահի Բժշկական համալսարանը, հայ զինվորականների տվյալները՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը, հայ ծրագրավորողներինը՝ պետական մասնակցությամբ ստեղծված IT ընկերություններից մեկը և այսպես շարունակ: Տվյալների բազան չպետք է կենտրոնացված լինի մեկ տեղում, սա շատ կարևոր է: Աշխարհում հիմա հաղթում են ուժեղ ցանցեր ունեցողները: Մենք պետք է իմանանք, թե աշխարհի որ քաղաքում քանի հայ է ապրում և ինչով է նա զբաղված: Թերևս սրա առավելությունների մասին մանրամասն խոսելու կարիք չկա:
5. Օրվա հրամայական է նաև Համահայկական հեռուստատեղության հիմնադրումը, այն սկզբնական փուլում կարող է լինել ինտերնետ հեռարձակմամբ, ապա մտնել արբայնակային ցանց: Համահայկական հեռուստատեսությունը պետք է լուրեր տա հայկական գաղթօջախներից սկսած ԱՄՆ ի արևմտյան ափից, վերջացրած Սինգապուրով, Մոսկվայով ու Եգիպտոսով: Ցանկալի է, որ այն աշխատի հիմնականում անգլերեն լեզվով: Մենք պետք է ունենանք հայկական BBC, կամ CNN սա շատ հավանական է
6. Տնտեսական զարգացման նախարարությունը պարտավոր է հնարավորինս արագ ուսումնասիրել ու կազմել Հայաստան ներկրվող ապրանքների ցանկը, դրանից հետո բիզնես ծրագրեր առաջարկի ներդրողներին, ովքեր պատրաստ կլինեն ներմուծվող ապրանքն արտադրել ՀՀ ում: Մյուս տարբերակն էլ այն է, որ հարկային արտոնություններ տրվեն այն մարդկանց, ովքեր կսկսեն արտադրել նշյալ ապրանքները: Թերևս այստեղ ևս պետք չի բացատրել, թե ինչ օգուտ է երբ ապրանքը արտադրվում է երկրում ու չի ներմուծվում: Տղեք ընդունեք, որ գոնե հավ, ձու, զուգարանի թուղթ, օղի, գինի, քաղցավենիք և շատ ու շատ ապրանքներ կարելի է արտադրել ՀՀ ում ու բավարարել ներքին պահանջարկը: Առաջարկում եմ Արծվիկ Մինասյանին շաբաթը մեկ անգամ անձնական մոնիտորինգ իրականացնի սուպերմարկետներում:
7. Գործուն քայլեր ձեռնարկել ամուսնություների խրախուսման համար: Որպես ամուսնությունների թվի անկման կամ դժվար աճի պատճառներից մեկը հանդիսոցող բնակարանների խնդիրը կարելի է լուծել: Պետությունը կառուցում է բնակարն ու 10 տարի մարման պայմանով տալիս է իր երիտասարդներին: Բանկերին արանքից հանել է պետք, նրանք ուղղակի թալանում են երիտասարդ ընտանիքներին: Կարևորը սկսելն է, գոնե երկու երեք բազմաբնակարան կարելի է կառուցել այսպես կոչված չեղած տեղից: 
8. Եթե ուսումնասիրեք հասարակական կածիքը, ապա կտեսնեք, որ դժգոհությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացին չգիտի, թե ուր է գնում իր երկիրը ու ծնողական բնազդով փորձում է հեռու պահել իր երեխային անհայտությունից: Պետք է պատկերավոր ու հասկանալի ձևով բացատրել քաղաքացուն, թե ինչպիսի Հայաստան ենք տեսնում 10 տարի, 20 տարի հետո: Սա շատ կարևոր է, հակառակ պարագայում մենք նմանվում ենք գիշերը փոքր լապտերով անտառ դուրս եկած մարդու, ով չի տեսնում գրեթե ոչինչ:
9. Հասարակությանը տեսանելի եղանակով դադարեցնել ներկայացուցչական, գործուղումների ու պարգևավճարների համար նախատեսված գումարները՝ դրանք ուղղելով աղքատ շրջանների զարգացմանը: Տղեք ջան որպեսզի ավելի պատկերավոր ասեմ՝ մի քանի ծառայողական մեքենաի ու մի քանի պաշտոնյաների գործուղումների գումարներով կարելի կլինի դատակրվող Բերդում փոքր արտադրամասեր բացել: Եթե կասկածում եք՝ գնացեք Այրումի գործարանը նայեք, կարող եմ կոնտակտներ ևս տալ՝ BSC ընկերությանը դիմեք: 
10. Տղեք ինչ եղել է եղել է, ով ինչ արել է արել է… հիմա Հայրենիքն է վտանգի մեջ, դիրքերում տղեքի վրա չեն կրակի, եթե տեսնեն ուժեղ Հայաստան, արեք այս երկրի համար այն, ինչ արել եք ձեր ընտանիքների համար: Բանաձևը պարզ է:

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян