Սյունիքի մարզպետը փողի ավելցուկ ունի. կես միլիոն դոլարը պարտքով է տվել
ЭКОНОМИКАՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 586 հազար 500 ամերիկյան դոլարի չափով փոխառություններ ունի հանձնած:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ Սյունիքի մարզպետի փոխառություններն հետեւյալ պատկերն ունեն: Այսպես, տարեսկզբին նա մեկուկես միլիոն դրամ փոխառություն է ունեցել, որն տարեվերջին արդեն վերադարձրել են իրեն, բացի այդ մարզպետը եւս 586 հազար 500 ԱՄՆ դոլար փոխառությունն էլ հանձնել է հարկային տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի դարամական միջոցներին, ապա տարեսկզբին այն կազմել է երկու հազար 999 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին զգալի կերպով ավելացել՝ դառնալով երեք հազար 825 դոլար եւ յոթ միլիոն դրամ:
Նրա մեկ տարվա աշխատավարձը հինգ միլիոն 977 հազար 400 դրամ է եղել: Սյունիքի մարզպետն որպես եկամուտի աղբյուր է նշել նաեւ 48 միլիոն 388 հազար դրամ փոխառություններից ստացված տոկոսն ու վարձակալությունից ստացված 16 միլիոն 200 հազար դրամ գումարը:
Մարզպետի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը, հայտարարագրել է միայն երկու միլիոն 200 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան