Facebook-ը թույլատրել Է միաժամանակ զանգահարել մի քանի օգտատերերի
ЛАЙФFacebook ընկերությունը մեսենջերում գործարկել Է խմբային ձայնային զանգերի գործառույթ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, սոցցանցի իր Էջում հայտնել Է հավելվածի մշակման ղեկավար Դեւիդ Մարկուսը:
Միանգամից մի քանի օգտատերերի զանգահարելու համար անհրաժեշտ Է սեղմել խմբային չաթում հեռախոսափողով կոճակը եւ ընտրել զրույցի մասնակիցներին: Եթե նրանցից ինչ-որ մեկը բաց թողնի կանչը, ապա կարող Է լսազրույցին միանալ ավելի ուշ: Խմբային զանգին թույլատրված Է ավելացնել մինչեւ 50 բաժանորդի:
Մարկուսի խոսքով՝ Messenger-ի վերջին տարբերակով տեղակայված սարքերի տերերը գործառույթից օգտվելու հնարավորություն կստանան ապրիլի 21-ի ընթացքում: Ընկերությունում չեն հայտնում, թե հավելվածում կհայտնվեն արդյոք խմբային տեսազանգեր:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



