Ապրիլի 24-ին Մոսկվայում հասարակայնության հանրահավաք կանցկացվի Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլի 24-ին Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցված ակցիաներ՝ նվիրված Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանն աջակցելուն՝ ապագայում ցեղասպանության կրկնվելուց խուսափելու համար:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ժամը 12:00-ին պիկետ կանցկացվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ժամը 14:00-ին «Կրասնոպրեսնեյսկայա զաստավա» հրապարակում՝ մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մերձակայքում տեղի կունենա Ռուսաստանի հասարակայնության քաղաքային հանրահավաքը՝ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության, Ռուս-հայկական համագործակցության, Արեւմտահայերի հայրենակցական միության, Մոսկվայի հայ համայնքի, Ռուսաստանի ջավախքահայերի, «Արարատ» մշ ակութային-լուսավորչական ընկերության, Ռուսաստանի հասարակական ու քաղաքական միավորումների, մտավորականության եւ երիտասարդության մասնակցությամբ: Մասնակցելու են հրավիրվում բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ Է մասնակցել 2015 թվականի ապրիլի 24-ին Երեւանում անցկացված հիշատակի միջոցառումներին, իսկ «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին հղած իր ուղերձում, որն ապրիլի 22-ին Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվել Է Միությունների տան Սյունազարդ դահլիճում, նշել Է. «1915 թվականի ապրիլի 24-ը վշտալի ամսաթիվ Է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափազդու եւ դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու դժբախտություն: Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու մնում Է անաչառ ու հետեւողական. ազգային հատկանիշով զանգվածային բնաջնջումը արդարացում չի կարող ունենալ: Միջազգային հանրությունը կոչված Է ամեն ինչ անել, որպեսզի նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն…»:
«1915-22 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից միաձայն ընդունված 1995 թվականի ապրիլի 14-ի հայտարարության մեջ դատապարտվում են 1915-1922 թվականներին հայերի ոչնչացման կազմակերպիչները եւ «ապրիլի 24-ը դիտվում Է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:



