YouTube-ում ցուցադրել են Motorola-ի ամենատարածված սմարթֆոնի նոր տարբերակը
ОБЩЕСТВОYouTube-ում հայտնվել Է տեսանյութ դեռեւս չթողարկված չորրորդ սերնդի Moto G սմարթֆոնով: Դատելով ըստ տեսահոլովակի՝ Lenovo ընկերությունը, որին 2014 թվականից պատկանում Է Motorola-ի շարժական ստորաբաժանումը, արմատապես փոխել Է շարքի դիզայնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սմարթֆոնի հետին կափարիչը զրկվել Է կորությունից, որը համարվում Էր ավանդական, եւ շոշափելիս անողորկ կազմվածքից: Տեսագրության մեկնաբանություններում օգտատերերը ենթադրություն են արել, թե այնտեղ պատկերված Է Moto G Plus մոդելը՝ դիսփլեյի մեծացված անկյունագծով, քանի որ 5,5-դյույմանոց Moto X-ի համեմատությամբ նոր սմարթֆոնն ակնհայտորեն ավելի մեծ Է:
Moto G-ի նախորդ սերունդը հանդերձվում Էր 5-դյույմանոց Էկրանով: Ենթադրվում Է, որ նոր տարբերակը շուկայում կհայտնվի մինչեւ 2016 թվականի վերջը:
1
Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
4
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
5
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание



