Արոնյանը 3-րդ պարտիան անընդմեջ ոչ-ոքի է խաղում
СПОРТՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատի գերմրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խողաքարերով ուժերը չափել է չինացի Լի Չաոյի հետ: Արդեն 40-րդ քայլում երկու կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի շուրջ:
Սա հայ շախմատիստի արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին է Նորվեգիայում: Նախորդ երկու տուրերում նա ոչ-ոքի էր ավարտել պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի և Նիլս Գրանդելիուսի հետ: Ներկայում Արոնյանը վաստակել է ընդամենը 1.5 միավոր:
Ստավանգերի մրցաշարի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Սեփական պատերն օգնում են Կարլսենին, ով 3-րդ տուրում հաղթել Նիլս Գրանդելիուսին և արդեն 2.5 միավոր ունի:
Ապրիլի 22-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Անիշ Գիրին, ով 3-րդ տուրում մրցում է Վլադիմիր Կրամնիկի դեմ: Այդ պարտիան դեռ չի ավարտվել: