Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի լուսանկարները հայտնվել են իտալական «Vogue»-ի էջին (ֆոտոշարք)

ФОТО

Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ երգիչ եւ լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը:

Ռոբերտ, հեռուստադիտողներից շատերը Ձեզ հիշում են «Աստղիկ» նախագծից, բայց հարաբերական դադարից հետո մարդիկ, ի դեմս Ձեզ, տաղանդավոր լուսանկարչի բացահայտեցին: Որոշել եք այլեւս չերգե՞լ:

- Իհարկե, ոչ, բազմիցս եմ ասել, որ լուսանկարչական արվեստն ինձ համար հոբբի է, որով իսկապես հրապուրված եմ: Ինձ դուր է գալիս  մտքերս արտահայտել լուսանկարների տեսքով, բայց երբեք չեմ դադարի երգել:

Եթե չեմ սխալվում, սովորում եք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիում:

- Այո, սովորում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Դասական վոկալ» բաժնի երկրորդ կուրսում ու այս պահին էլ քննական շրջանի մեջ եմ, այդ իսկ պատճառով երգի հետ կապված ծրագրերս տեղափոխել եմ ամռանը: Ամեն դեպքում ինքս ինձ եւ հանդիսատեսին խոստանում եմ, որ այս տարի նորությունները շատ են լինելու:

Դուք ընտրել եք երաժշտական այնպիսի ոճ, որի երկրպագուները շատ չեն, բայց եղածներն էլ հաստատուն են իրենց ճաշակի մեջ: Ի՞նչ եք կարծում, կկարողանաք դասական երաժշտության սիրահարների թիվը Ձեր միջոցով ավելացնել:

- Համաձայն եմ Ձեզ հետ, դասական երաժշտությունը քիչ են գնահատում, որի պատճառը թերեւս այդ արվեստը չհասկանալն է: Վերջերս մի օպերայի պրեմիերայի էի ու անասելի ցավ ապրեցի, երբ տեսա, որ դահլիճի կեսը դատարկ է: Ես շատ եմ սիրում այդ արվեստը ու ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկում այն տարածում գտնի: Հիմա արդեն մտածում եմ միքսերի մասին, ավելին՝ պլանավորոմ եմ ամռանը իմ բենդի հետ միասին ակումբներում եւս հնչեցնել օպերային երաժշտությունը, որի մասին կխոսեմ ավելի ուշ. փագծերը դեռ չեմ ցանկանում բացել:

Ռոբերտ, ինչպե՞ս Ձեր մեջ բացահայտեցիք լուսանկարչության հանդեպ սերը:

- Դա ինքնաբերաբար ստացվեց: Զգացի, որ ինձ հետաքրքիր է այդ արվեստը, կարծես թե ճիշտ եմ տեսնում այն ամենը, ինչը ֆոտոխցիկով ավելի ակնառու կարող է դառնալ: 2014-ից սկսած ֆոտոխցիկը ինձ հետ է, մեծ հետաքրքրությամբ հետեւում էի եւ շարունակում եմ հետեւել հայտնի լուսանկարիչների գործունեւությանը, իսկ հիմա դա տեղափոխվել է արդեն աշխատանքային հարթություն: Լուսանկարչական արվեստով հետաքրքրվելու հարցում ինձ համար մեծ նշանակություն ունեցավ այն, որ միշտ հրապուրված եմ եղել երաժշտությամբ, հիմա երաժշտությունը կարող է ինձ ոգեշնչել այս կամ այն կոմպոզիցիան կամ դիմանկարը ստանալու համար:

Լավ լուսանկարելու համար տաղանդը բավարա՞ր է, թե պարտադիր են հատուկ դասընթացքներն եւ թանկարժեք ֆոտոխցիկները:

- Իհարկե, տաղանդը շատ կարեւոր է, բայց այն զարգացնելու համար, այո, հարկավոր է սովորել: Ես շատ բան եմ սովորել իմ ուսուցչից՝ Սուրեն Մանվելյանից, ում շատ շնորհակալ եմ մասնագիտական գաղտնիքները վստահելու համար:  Իսկ ինչ վերաբերվում է թանկարժեք ֆոտոխցիկին, ասեմ, որ դա այնքան էլ կարեւոր նախապայման չէ: Օրինակ շուտով ցուցահանդես եմ ներկայացնելու, որտեղ ցուցադրված են լինելու բոլոր այն լուսանկարները, որոնք հեռախոսով են արված: Իհարկե, որակական իմաստով ֆոտոխցիկը մեծ դեր ունի, բայց լուսանկարչական աչք ունենալու դեպքում կարելի է նաեւ վատ ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարներ ստանալ:

Այս բնագավառում էլ ի՞նչ ծրագրեր ունեք:

- Առաջիկայում նախատեսվում են մի շարք համագործակցություններ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ մարդկանց հետ: Շուտով Իվետա Մուկուչյանի հետ ենք համագործակցելու, որի փակագծերը եւս չեմ բացի, որպեսզի մարդիկ միանգամից արդյունքը տեսնեն: Աշխատում եմ նաեւ «Ագա Քանքանյանի իմիջ ստուդիո»-ի հետ՝ փորձելով դիմահարդարի ընդգծած գեղեցկությունն ու մոդելի անհատականությունը ֆոտոխցիկով էլ ավելի տպավորիչ դարձնել: Ագայի հետ ստեղծած դիմանկարները վերջին շրջանում համացանցում բուռն քննարկումների են արժանանում, ինչի համար շատ ուրախ եմ: Ծրագրերս իսկապես շատ են, բացի վերոնշյալ ցուցահանդեսից, եւս մեկ՝ արդեն բարեգործական ցուցահանդես եմ նախատեսում, որտեղ կներկայացնեմ պրոֆեսիոնալ ֆոտխցիկով արված լուսանկարներ:

Միջազգային ամսագրերի հետ աշխատելու ծրագրեր չկա՞ն եւ առհասարակ լուսանկարչության համաշխարհային դաշտում գործելու մասին մտածո՞ւմ եք:

- Դա շատ լուրջ քայլ կլինի, որի համար պետք է ողջ ուժերս կենտրոնացնեմ, բացակայեմ երկրից, ինչը այս պահին չեմ կարող, քանի որ ուսանող եմ: Ինչ վերաբերվում է ապագա ծրագրերին, իհարկե, նման մտքեր ունեմ ու հուսամ կկարողանամ իրականացնել: Ավելին ասեմ՝ իտալական «Vogue» ամսագիրը պարբերաբար համացանցով  մրցույթներ է անցկացնում, որի ընթացքում լուսանկարիչները կարող են ներբեռնել իրենց լուսանկարները, որոնք էլ հավանության արժանանլու դեպքում, նրանք իրենց պաշտոնական էջում հրապարակում են դրանք ու ներկայացնում լուսանկարչին:  Ինձ արդեն բախտ է վիճակվել մի քանի անգամ արժանանալ նրանց հավանությանը՝ իտալական «Vogue»-ում ունեմ արդեն տասից ավելի լուսանկարներ եւ ուրախ կլինեմ հետագայում աշխատել հենց «Vogue» ամսագրի համար:

Շարունակությունը՝ այստեղ

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира