Սիրված առյուծին սպանելու համար ամերիկացին համացանցում արժանացել է մարդկանց քննադատությանն ու ատելությանը
ЛАЙФ13-ամյա Սեսիլ անունով առյուծը Զիմբաբվեի Խվանգե ազգային պարկի հայտնի կենդանիներից էր, մինչ չսպանվեց ամերիկացի ատամնաբույժ Ուոլտեր Փալմերի կողմից:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, վերջինս իր այդ «հաճույքի համար» վճարել էր 55 հազար դոլար:
Ամբողջ աշխարհի կենդանաբանները զայրույթից իրենց կորցրել էին՝ ռեակցիան այնքան ուժեղ էր, որ ներկայում Պալմերի կայքը կոտրված է, իսկ ատամնաբուժական սենյակի պատուհանների վարագույրները՝ իջեցված:
Փալմերը վճարել էր գիդին, որ վերջինս դուրս հանի առյուծին գիշերը պարկից: Նա վիրավորել էր առյուծին նետով, սակայն կենդանին սատկեց միայն որսից 40 ժամ անց: Այնուհետև կենդանուն գլխատեցին: Ներկայում ամերիկացու նկատմամբ Զիմբաբվեում քրեական հետաքննություն է ընթանում: Ենթադրաբար, նա ԱՄՆ-ում է:
Ներկայում, Սեսիլի մահից հետո, մեծ է հավանականությունը, որ մյուս արուները կսպանեն նրանից հետո պրայդում մնացած 24 էգ առյուծներին:






