40-ամյա տղամարդն ու նրա կյանքի սերը՝ Ջիննի տիկնիկը (լուսանկարներ)
ЛАЙФԳերմանացի լուսանկարիչ Սանդրա Հոյնը բավական տարօրինակ զույգի՝ Դիրքի ու Ջիննիի կյանքի մասին նախագիծ արեց, տեղեկացնում է Past.am-ը:
Տարօրինակն այն է, որ Դիրքը 40-ամյա տղամարդ է, իսկ Ջիննին՝ տիկնիկ: Սանդրան Դիրքի հետ ծանոթացել էր ինտերնետ ֆորումում ու որոշել լուսանկարել տղամարդու անսովոր սերը տիկնիկի հանդեպ:
Դիրքի իսկական անունը չի հրապարակվում:

Նա 40 տարեկան է:

Նախկինում Դիրքը ամուսնացած էր:

Նրա խոսքով՝ Ջիննին իր կյանք է եկել ծանր հոգեբանական խանգարումից հետո, ինչի արդյունքում էլ նա գնեց այդ տիկնիկը:

Դիրքը հավատում է, որ տիկնիկը սիրում է իրեն այնքան, ինչքան ինքը նրան:

Նա կարծում է, որ Ջիննին մարդ է, որը Երկիր է եկել այլ մոլորակից:

Իր «Ջիննիի հոգին» նախագծում Սանդրա Հոյնը որոշել է ֆիքսել նուրբ, մտերմիկ պահերը:

Տղամարդը տիկնիկը թաքցնում է իր ընկերներից ու ազգականներից, անգամ նախկին կնոջից ու երեխայից:

Նա երազում է, որ մի օր կարողանա ցույց տալ Ջիննիին բոլորին:

Նա շատ է անհանգստանում, թե ինչ տեղի կունենա Ջիննիի հետ, երբ ինքը ծերանա:

Դիրքը պաշտպանում է նրան ու հոգ տանում նրա մասին:









