Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրական օրենսգրքում ներդրվել են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնող մեխանիզմներ

ПОЛИТИКА

 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ներկայացնելով ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ նախագծում ներառվ ել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Ելնելով երկրում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ մենք Ընտրական օրենսգրքի նախագծում ներառել ենք մեխանիզմներ, որոնք մեզ թույլ կտան էապես բարձրացնել վստահությունը, հայտնաբերել բոլոր խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ ընտրությունների ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյան ը:

Հարությունյանը հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած կարևոր փոփոխություններից է սահմանադրական այն դրույթը, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են 100-տոկոսանոց համամասնական եղանակով:«Երբ մենք խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, միշտ նշում ենք, որ համամասնական ընտրական համակարգը մի լուրջ խնդիր ունի… Այդ ընտրակարգի հիմնական թերությունն այն է, որ քաղաքականությունը կենտրոնանում է մայրաքաղաքներում: Դրանով պայմանավորված՝ մենք առաջարկել ենք մեկ այլ մոդել, որը լայն տարածում ունի 20-ից ավելի եվրոպակաÕ ¶ երկրներում: Խոսքը բաց քվեակարգով համամասնական մոդելի և տարածքային սկզբունքով մոդելի մասին է: Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է որոշակի տարածքների, որոնք ունեն ընդհանրություններ: Տվյալ դեպքում մենք առաջարկում ենք մարզային սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, որ յուրաքանչյուր տարածքում ևս իրականացվում է համամասնական ընտրություն՝ տեղի ցուցակներով: Այստեղ կա երկու ընտրություն: Մենք լուծում ենք կարևորագույն հարց՝ տարածքներում ևս կուսակցության առանձին ցուցակներ են լինում, և ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն կուսակցությանը: ՓաստÕ �րեն, մենք ստանալու ենք պատկեր, թե որ կուսակցությունը ինչպիսի հեղինակություն է վայելում այս կամ այն տարածքում»,- մանրամասնեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում ևս մի թերի պահ կա, որը շատ հաճախ համարվում է սահմանափակվող ժողովրդավարություն, երբ թեկնածուների ցանկը ձևավորում է հենց կուսակցությունը: «Շատ երկրներում այս թերությունը փորձում են շրջանցել տարբեր եղանակներով: Մի դեպքում դա ռեյտինգային քվեարկությունն է, երբ ընտրողն ասում է, եթե ոչ այս անձը, ապա այս անձը թող լինի: Այսինքն, ընտրողն իրավունք ունի ընտրել թեկնածուների այն հերթականությունը, որը ցանկանում է: Սրա տարբեր տեսակները կան, երբ ընտրողը իրավունք ունի ձայն տալ մի քանի թեկնածուների, որոշ երկրներում դա անսÕ �հմանափակ է՝ նա կարող է ձայն տալ ողջ ցուցակին կամ ցուցակից մի քանի թեկնածուի: Կա նաև երրորդ մոդելը, երբ ընտրողը իրավունք ունի սահմանափակված մեկ իրավունք՝ նա իր ձայնը տալիս է թեկնածուներից ընդամենը մեկին: Սրա տարատեսակները տարբեր անուններ ունեն: Մի դեպքում դա կոչվում է ռեյտինգային, մյուս դեպքում՝ բաց ցուցակների համակարգ: Բաց ցուցակների համակարգում, ինչպես արդեն ասել եմ, կա երեք խոշոր ենթախումբ: Մենք ընտրել ենք այն տարբերակը, որ ընտրողը կարող է իր ձայնը տալ ցուցակում առկա մեկ թեկնածուի»,- բացատրեց Հարությունյանը:

Հարությունյանը ներկայացրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը, որը ևս ամրագրված է բարեփոխված Սահմանադրության մեջ: Նա նշեց, որ ԿԸՀ-ն ձևավորում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: «Ավելին, հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի մեջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն անդրադարձավ նաև խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթին, որը ևս տեղ է գտել Ընտրական օրենսգրքի նախագծում: Հարությունյանը նշեց, որ որպես կայուն մեծամասնության թիվ ընտրվել է 54 տոկոսը, որը կիրառվում է նաև Իտալիայում: «Մեր կարծիքով 54 տոկոսն է ապահովում կայուն մեծամասնությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը:

 

К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики