Արտակ Ալեքսանյանը՝ Մխիթարյանի,Կառլեն Մկրտչյանի, հավաքականում չխաղալու մասին
СПОРТ«Տորպեդոյի» պաշտպան Արտակ Ալեքսանյանը Спорт-экспресс-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականին և հավաքականի մի քանի ֆուտբոլիստի:
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
- Որքա՞ն աշխատավարձ են ստանում Հայաստանի առաջնությունում:
- 1.500 դոլար: Պարգևավճարները կազմում են առավելագույնը 500 դոլար: Լեգիոներները երկու, երեք անգամ ավելին են ստանում: Ռուսաստանից գրեթե ոչ մեկ չկա: Կան սերբեր, ուկրաինացիներ: Աֆրիկայից շատ ֆուտբոլիստներ կան: Վերջին մրցաշրջանում լավագույնը ճանաչվեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Սեզար Ռոմերոն, ով հիանալի խաղացող է:
- Հայաստանի հավաքականում ո՞վ ամենալավը գիտի ռուսերեն:
- Եթե չհաշվենք Ռոման Բերեզովսկիին, ապա Հենրիխ Մխիթարյանը: Նա պոլիգլոտ է՝ 6 լեզվով է խոսում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և գերմաներեն:
- Մխիթարյանը մեծացել է Ֆրանսիայում, երկու տարի է՝ ապրում է Գերմանիայում: Մյուս լեզուների հետ էլ է ամեն ինչ պարզ: Իսկ պորտուգալերենը որտեղի՞ց:
- 14 տարեկանում փորձաշրջան է անցել Բրազիլիայում: Այնտեղ մի քանի ամիս է անցկացրել և այդ ժամանակահատվածում էլ սովորել է լեզուն:
- Հանդիպե՞լ եք հայ ֆուտբոլիստի, ով ռուսերեն ոչ մի բառ չի իմացել:
- Կառլեն Մկրտչյանը: 2011թվականին նույնիսկ ուսուցչի դերում էի հանդես գալիս: Հիմա նա «Անժիում» է և լեզվի հետ կապված ոչ մի խնդիր չունի: Ի դեպ, հիանալի տղա է, մի փոքր ամաչկոտ է, բայց բարի և դրական:
– Ինչպե՞ս են հավաքականում իրենց դրսևորում Մխիթարյանը, Մովսիսյանը, Օզբիլիսը:
– Մեզ մոտ տարանջատում չկա աստղերի և մյուս խաղացողների միջև: Ցանկացած մարզչի դեպքում թիմում մթնոլորտը դրական է, դա կհաստատի յուրաքանչյուրը: Ուժեղագույն ակումբներում խաղացող ֆուտբոլիստներն իրենց չեն երևակայում: Նույն Մխիթարյանը խելացի, համեստ և հանգիստ է:
– Ինչու՞ վերջին ժամանակներս Ձեզ չեն հրավիրում հավաքական:
– Հարցն ինձ չպետք է տալ: Գարնանը հավաքականում կրկին մարզիչ փոխվեց: Հիմա թիմը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը: Եթե «Տորպեդոյում» լավ խաղամ, հուսով եմ՝ իմ մասին կհիշեն: