Ադրբեջանական կայքի աչքին միայն հայ դիպուկահարներ են երևում
МЕЖДУНАРОДНОЕՀայ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին որպես առաջնագիծ մեկնած դիպուկահար ներկայացնելուց հետո ադրբեջանական կայքերը շարունակում են սուտ տեղեկատվություն տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական baku.ws կայքի աչքին միայն հայ դիպուկ ահարներ են երևում. այս անգամ այդ կայքը որպես դիպուկահար է ներկայացրել «Զինվոր» հասարակական կազմակերպությունների միավորման խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, թե Մարգարիտա Խաչատրյանը առաջնագիծ է գնացել զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով: «Հայ զինվորները շատ ուրախացել են նոր դիպուկահարի գալու կապակցությամբ` հույս ունենալով, որ նա կօգնի ադրբեջանցի զինծառայողների դեմ պայքարում»,- գրում է baku.ws-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



