Հայաստանում ապրիլի 18-22-ին բանկերի կողմից գնվել է 76.9 միլիոն և վաճառվել 61 միլիոն դոլար
ЭКОНОМИКАՀայաստանում ապրիլի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76 միլիոն 955 հազար 554 դոլար 479.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 61 միլիոն 014 հազար 349 ԱՄՆ դոլար 481.6 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջբանկային շուկայում առևտրային բանկ երի միջև իրականացվել է 15 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 միլիոն 296 հազար 764 EUR 539.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9 միլիոն 794 հազար 835 EUR 545.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 777 միլիոն 340 հազար 006 ՌԴ ռուբլի 7,18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 358 միլիոն 483 հազար 048 ՌԴ ռուբլի 7,32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմիցդրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.6 մլն ԱՄՆ դոլար: