Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Մոնղոլիայում
СПОРТՄոնղոլիայի մայրաքաղաք Ուլանբատորում օրերս մեկնարկած Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանի անվանի ըմբիշ, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Արմենպրես»-ը հայտնում է, որ օլիմպիական ուղեգրի համար հունահռոմեական ոճի հայ ըմբիշը մրցամարտ է անցկացրել 3-րդ տեղի համար:
Բորնզե մեդալի գոտեմարտում Ջուլֆալակյանի մրցակիցն է եղել Եվրոպայի չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյսելը: Հայ ըմբիշտ մրցակցին հաղթել է 6:2 հաշվով և դարձել է բրոնզե մեդալակիր` նվաճելով նաև օլիմպիական խաղերի բաղձալի ուղեգիր Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար:
Ուլանբատորում ընթացող մրցաշարում ապրիլի 22-ին օլիմպիական ուղեգիր նվաճած և եզրափակիչ դուրս եկած 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը տանուլ է տվել գոտեմարտը: Նա 4:5 հաշվով ցավալի պարտություն է կրել Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին` դառնալով արծաթե մեդալակիր:
Հատկանշական է, որ Մոնղոլիայի մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում թե՛ եզրափակչի երկու մասնակցիները, թե՛ երրորդ տեղը զբաղեցրած ըմբիշները: